Մարզերում երիտասարդական կենտրոններ հիմնելու համար դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` Մայիսի 28!!! 

📢🇦🇲Մարզերում երիտասարդական կենտրոններ ստեղծելու համար դրամաշնորհային մրցույթ!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» դրամաշնորհային մրցույթ:

🟢Մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով հաղթող մասնակցին/մասնակիցներին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: 💰Դրամաշնորհային ֆոնդը կազմում է 26 332 000 (քսանվեց միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ:

🎉Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդների անձնային զարգացմանը, սոցիալական ներառմանը և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը և այլն:
❗Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը:

📝Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps  համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մայիսի 28-ը՝ ժամը 12:00-ն։ ❗Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։


0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն