Ծրագրավորման անվճար դասընթաց - 14-16 տարեկան պատանիների համար

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 31!!! 

📢🇦🇲14-16 տարեկան պատանիների համար ծրագրավորման դասընթաց 🇦🇲 Դիլիջանում!!! 

📌Սամսունգի ինովացիոն կամպուսում մեկնարկում են 2024/25 ուսումնական տարվա ընդունելությունը: Հայտերի ընդունումն սկսված է: 🎉Եթե 14-16 տարեկան ես, մաթեմատիկայից ուժեղ ես, ցանկանում ես կատարելագործել ծրագրավորման հմտություններդ, միացիր մեկամյա ծրագրին և սովորիր ստեղծել Android OS բջջային հավելվածներ:   

✍️Դիմումը լրացնելուց հետո դիմորդները պետք է թեստ հանձնեն:🔤 Թեստը ռուսերենով է, կազմված է 7 հարցից և տևում է 1.5 ժամ: 🙌Թեստը հաջող անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

🟢Մի փոքր ծրագրի մասին👇
👉 Սովորելու ես UWC Դիլիջանի կամպուսում, Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված լսարանում 
🗓️ Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերին և ավարտվում հունիսին
🕒 Շաբաթական 4 ժամ (շաբաթ կամ կիրակի օրերին)
🔤 Ուսուցումը հիմնականում հայերենով է, երբեմն՝ ռուսերեն կամ անգլերեն 
🍱 Հյուրասիրում են անվճար ճաշով
🚌 Ապահովում են անվճար տրանսպորտով Տավուշի մարզից, Երևանից, Գյումրիից և Վանաձորից։ 
🎓Դասընթացի հաջող ավարտին տրվում է վկայական։

🎉Ծրագրի բաղադրիչներն են👇
👉1. Java ծրագրավորման հիմունքներ
👉2. Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն
👉3. Android OS հավելվածների ծրագրավորման հիմունքներ
👉4. Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Java լեզվում
👉5. Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ

  


❓Հարցերի համար գրիր Samsungcampus@uwcdilijan.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարի՛ր +37477611393 հեռախոսահամարին

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post