Կրթաթոշակ Հվ. Կորեայի մի շարք ԲՈՒՀ-երում, STEM բնագավառներում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար


#K_Opportunities

⏳Վերջնաժամկետը մայիսի 31!!! 
👉 Հայտերի ընդունումը կմեկնարկի մայիսի 1-ից!!! 

📢💰Կրթաթոշակ 🇰🇷Հվ. Կորեայի մի շարք ԲՈՒՀ-երում, STEM բնագավառներում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!! 

📌🇰🇷POSCO TJ Park հիմնադրամի POSCO ASIA FELLOWSHIP 2025 (PAF) ամենամյա կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է Ասիայի երկրներից (ծրագրի FAQ-ում նշված է, որ 🇦🇲Հայաստանը նույնպես դասվում է այդ շարքին) ուսանողների համար - 🇰🇷 մի շարք ԲՈՒՀ-երում, Գիտական բնագավառում մագիստրոսական եւ PhD ծրագրերով 2025 թ.-ից ուսանելու համար։ 

🔎Կրթաթոշակին դիմելու համար Դիմորդը պետք է 👇
👉Ունենա բակալավրի աստիճան եւ առաջնորդական հատկանիշներ, 
👉Ցանկանա ընդունվել 🇰🇷 ԲՈՒՀ 2025 թ.-ի գարնանային, կամ աշնանային սեմեստրից, 
👉Ունենա հետաքրքրվածություն STEM մասնագիտությունների նկատմամբ, 
👉Ունենա ասիական երկրի քաղաքացիություն։ 

💰Կրթաթոշակն փոխհատուցում է ամբողջ ընթացքում ուսման վճարը (4-6 սեմեստր); կեցությունը, բժշկական ապահովագրությունը, հետազոտական ծախսերը, տրամադրում 🇰🇷 լեզվի կուրսերի, մշակութային եւ այլ միջոցառումներին մասնակցություն։ 
 
🏢Կրթաթոշակում այս տարի ներառված ԲՈՒՀ-երն են👇
👉Իվհեյի Կանանց համալսարան, 
👉Հենյանի համալսարան, 
👉Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Կորեական առաջադեմ Ինստիտուտ
👉Կորեայի համալսարան,
👉Կյուն Հիի համալսարան 
👉Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Պոհենի համալսարան ( POSTECH); 
👉Սեուլի Ազգային համալսարան,
👉Սունյունվեն համալսարան, 
👉Յոնսեի համալսարան։ 

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն