Գերմաներեն սովորող աշակերտների համար ծրագիր Գերմանիայում

Վերջնաժամկետը ապրիլի 13📆❗

📢Գերմաներեն սովորող աշակերտների համար մրցույթ Գերմանիայում 4 շաբաթյա ուսումնական ծրագիր մրցանակով 



📌Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է «Գերմանիա պլյուս» մրցանակային ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD): 

Կարող են դիմել 🔎
Այն աշակերտները, որոնք ⬇️✅կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, 

👉🏻Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15,
👉🏻 առավելագույնը՝ 17 տարեկան,
👉🏻ունենա ՀՀ քաղաքացիություն կամ նվազագույնը վերջին երեք տարիներին մշտապես բնակված լինի Հայաստանում,
👉🏻ունենա գերմաներենի իմացության առնվազն A2 մակարդակ,
👉🏻ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
👉🏻լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։




Անհրաժեշտ է 📌
✅Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ դեսպանության ku-100@eriw.diplo.de հասցեին (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 8 MB): Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված հայտերը չեն կարող քննվել:

📌Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկը և լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել ստորև նշված հղումներով․

📌Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ գերմաներեն

📌Անհատական հարցաթերթիկ

📌Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն/անգլերեն

📌Առողջության մասին հարցաթերթիկ՝ գերմաներեն

📌Առողջության մասին հարցաթերթիկ՝ անգլերեն


0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն