⏳Վերջնաժամկետը` ապրիլի 19!!!
📢🇦🇲«Ժամանակակից ինտեգրալ սխեմաների (չիպերի) արտադրությունը և թեստավորումը» թեմայով 🆓 դասընթաց Երեւանում!!!
📌 «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում ենք «Ժամանակակից ինտեգրալ սխեմաների (չիպերի) արտադրությունը և թեստավորումը» դասընթացի հայտերի ընդունումը:
🟢Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան👇
👉Կիսահաղորդչային սարքերի աշխատանքի սկզբունքներին և ժամանակակից արտադրական միտումներին,
👉Արտադրական թեստավորման հիմունքներին,
👉Ռադիոհաճախային սարքավորումների համար նախատեսված չափումներին, հաղորդիչ/ընդունիչների աշխատանքի սկզբուննքերին և դրանցով իրականացվող չափումներին,
👉Մեծ ծավալի արտադրական տվյալների մշակմանը կիսահաղորդչային արդյունաբերությունում:
🗓️Մեկնարկը՝ ապրիլի 25-ից մայիսի 2-ը
🏢Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։
❗Տեղերը սահմանափակ են։ ❗Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։