Ուշացած Վարդավառ 2024» երիտասարդական ճամբար

🚀«Ուշացած Վարդավառ 2024» երիտասարդական ճամբարի հայտադիմումները բաց են։

🏄🏻«Ուշացած Վարդավառ» ճամբարը վերադառնում է, բայց այս անգամ՝ նոր ու ավելի վառ գույներով.

🔥5 անմոռանալի օրեր,
🔥300 հաջողակ երիտասարդներ,
🔥Մրցութային միջոցառումներ,
🔥Հմտությունների զարգացմանն ուղղված աշխատարաններ,
🔥Ջերմ ու ընկերական երեկոյան հավաքույթներ և շատ ավելին «Ուշացած Վարդավառ 2024» ֊ի հետ։

❓Իսկ ի՞նչ է պետք մասնակցության համար։

Այս անգամ «Ուշացած Վարդավառ»֊ում նոր կանոններ են։🤔

👥Ճամբարին կկարողանան մասնակցել բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն մրցութային փուլին և կկատարեն նախատեսված առաջադրանքները։

❗❗«Ուշացած Վարդավառ 2024» ճամբարը նախատեսված է 12-25 տարեկան երիտասարդների համար։

Դե ինչ, անմոռանալի օրերն ու հիշարժան պահերը մեզանից, մրցութային փուլին մասնակցությունը՝ Քեզանից։

✅Մասնակցությունը հաստատելու և «Ուշացած Վարդավառ 2024» ճամբարի մրցութային փուլում ընդգրկվելու համար պետք է լրացնել ստորև հայտաձևը։



💌Մրցութային փուլի մանրամասները կուղարկվեն Քո էլեկտրոնային հասցեին։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post