Your Opportunities -ը 2024 թ.-ի մարտի 12-ից հանդիսանում է ՀԿ։

📌2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած Your Opportunities Տեղեկատվական Նախաձեռնությունը այսուհետ հանդիսանալու է 🇦🇲ՀՀ Արդարադատության Նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այսօրվանից ` 2024 թ.-ի մարտի 12-ից գրանցված « Քո հնարավորությունները » ( անգլերեն « Your Opportunities ») երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության գործունեության ուղղություններից մեկն։ 
🔥Նորաստեղծ ՀԿ-ի գործունեությունը նպատակաուղղված է հայաստանցիների (մասնավորապես երիտասարդների) շրջանում իրենց համար առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկման բարելավմանը, կամավորական մշակույթի խթանմանը, երիտասարդների եւ երիտասարդական խմբերի ակտիվացմանը։

❗Your Opportunities Տեղեկատվական Նախաձեռնությանը պատկանող օնլայն հարթակները այսուհետ ծառայելու են ոչ միայն Նախաձեռնության բնույթից բխող հայտարարությունների տարածման, այլեւ ՀԿի գործունեության լուսաբանման համար 🎉

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post