⏳Վերջնաժամկետը ` մարտի 21!!!
📢🇦🇲ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումների!!!
📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:
✍️Նախագծի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը:
👥Նախագիծը հանրության ավելի լայն շրջանում ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր:
🔎Յուրաքանչյուր քննարկմանը կարող են մասնակցել տվյալ մարզում գործող ՏԻՄ-ի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետներ, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ և երիտասարդական նախաձեռնող խմբերի անդամներ: ❗Յուրաքանչյուր հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը:
ℹ️ Մանրամասները