Global Ugrad ծրագիր ԱՄՆ-ում


⏳Վերջնաժամկետը դեկտեմբերի 15!!!

🔊 Global UGRAD ուսանողական փոխանակման ծրագիր 🇺🇲 ԱՄՆ-ում!!!

📌Ուսանողական փոխանակման միջազգային ծրագիրը (Global UGRAD) 🇺🇸ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական եւ մշակութային բաժնի ծրագրերից է։

🟢 Global UGRAD Program ծրագիրը բակալավրատի ուսանող առաջնորդներին հնարավորություն է ընձեռում գտնվել ԱՄՆ-ում, մեկ սեմեստր սովորել այնտեղ , մասնակցել պրակտիկայի , ծանոթանալ 🇺🇸 մշակույթին, կրթական համակարգին եւ կիսվել սեփական արժեքներով ու փորձով։
❗Ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին եւ այս ընթացքում մասնակցել են ավելի քան 2500 ուսանող։

💰Ծրագիրն առաջարկում է ամբողջական փոխհատուցում եւ ներառում է
👉Աջակցություն ստանալ J-1 վիզա,
👉Հայրենի քաղաքից դեպի հյուրընկալող համալսարան եւ ետադարձ ճանապարհածախսի փոխհատուցում ,
👉Ուսուցման վճարը,
👉Կեցության ապահովում,
👉Ամսական կրթաթոշակ,
👉Ուսումնական նյութեր,
👉Շրջանավարտների համար հետագա հնարավորություններ ( Ֆուլբրայթ կրթաթոշակ, Շրջանավարտների հիմնադրամի կողմից դրամաշնորհ եւ այլն).

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18 տարեկանը լրացած, հավաստագրված համալսարանների բակալավրիատի ծրագրերով սովորող, 🇬🇧 լավ իմացությամբ ուսանողներ։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post