Երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագիր ԱՄՆ-ում


⏳Վերջնաժամկետը` հունվարի 30!!!

📢Երիտասարդ ձեռներեցների համար YTILI 2024 📊 ծրագիր 🇺🇲 ԱՄՆ-ում!!! 

📌 YTILI ծրագիրը ուղղված է եվրոպացի երիտասարդ ձեռներեցների ներգրավմանը, բիզնես առաջնորդների միջատլանտյան երկխոսության զարգացմանը եւ կայուն միջմշակութային համագործակցության ստեղծմանը։ 

📌Ծրագիրը երիտասարդ ձեռներեցներին հնարավորություն է ընձեռում հինգշաբաթյա պրակտիկա անցնել 🇺🇸 կազմակերպություններում, ծանոթանալ տեղի բիզնես միջավայրին, մասնակցել ձեռներեցությանը նվիրված ուսումնական ծրագրի եւ Չիկագոյում համաժողովի։

📌Ծրագրի ավարտին մասնակիցները ընդգրկում են շրջանավարտների ցանցում։

📝Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 25-35 տարեկան, բիզնես, կամ սոցիալական ձեռներեցության բնագավառում առնվազն 2 տարվա փորձառությամբ, 🇬🇧 իմացությամբ ձեռներեցներ։

💰Կազմակերպիչները փոխհատուցում են կեցությունը, ներքին տրանսպորտը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, աջակցում J-1 վիզայի ստացման հարցում։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post