Փոխանակման ծրագիր Ճապոնիայում

⏳Վերջնաժամկետը սեպտեմբերի 11!!!

📢Ամբողջական փոխհատուցմամբ, «MIRAI-2024» երիտասարդական փոխանակման ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!


📌Փոխհասկացողության, Ինտելեկտուալ հարաբերությունների եւ Ակադեմիական փոխանակումների Նախաձեռնությունը ( “MIRAI”) ամենամյա ծրագիր է, որն կազմակերպվում է 🇯🇵Միջազգային համագործակցության Ճապոնիայի Կենտրոնի եւ Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից ։ 🟢Այն հրավիրում է Եվրոպայից, Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից, մի շարք բնագավառներ ուսումնասիրող երիտասարդ հեռանկարային առաջնորդներին եւ հնարավորություն ընձեռում ծանոթանալ 🇯🇵 մշակույթին ու Տոկիոյին, այցելել 🇯🇵 համալսարաններ եւ հետազոտական հաստատություններ, մասնակցել Ճապոնիայի քաղաքականությանը վերաբերող դասախոսությունների, փոխանակվել փորձով եւ գիտելիքներով 🇯🇵 ուսանողների եւ մասնագետների հետ։ 

❗Ծրագիրն մասնակից երկրներին առանձնացնում է թեմատիկ խմբերով եւ 🇦🇲Հայաստանը դասակարգվում է « Օրենքի գերակայություն» թեմայով խմբում, ուստի Հայաստանից կարող են դիմել 20-30 տարեկան, իրավունքի բնագավառում բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներ, կամ երիտասարդ մասնագետներ։ 🖥️ Ծրագրին կարող են դիմել, առանց մասնագիտական սահմանափակման, բակալավրիատի և մագիստրատուրայի հետաքրքրված ուսանողները։ 

📌Ծրագիրն բաղկացած է 2 փուլից👇
👉Բոլոր մասնակիցների համար, « Մշակույթների ու տարածաշրջանների բացահայտում » խորագրով 🖥️ Zoom հարթակում միջոցառումից 🗓️հոկտեմբերի 1-20;
👉Այցելություն 🇯🇵Ճապոնիա ( մեր խմբի դեպքում 🗓️հունվարի 16-23): 

🔤 Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։ 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսի վճարը (էկոնոմ դասի); բժշկական ապահովագրությունը , ապահովում կեցությունը, ներքին տրանսպորտը, այլ միջոցառումներին մասնակցությունը ։

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն