Աշխատանքային իրավունքի թեմայով հեքեթոն

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 17!!!

📢«Աշխատանքային իրավունքը Հայաստանում» թեմայով նորարար գաղափարների հեքըթոն 🇦🇲Երեւանում` 🗓️սեպտեմբերի 22-23!!!

📌🇦🇲«Կիրակի» զարգացման հիմնադրամը «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հետ համագործակցությամբ հայտարարում է «Աշխատանքային իրավունքը Հայաստանում» թեմայով նորարար գաղափարների Հեքըթոն՝ համեմված տեխնոլոգիական լուծումներով։ 

🟢Հեքըթոնի նպատակն է ստեղծել կիրառելի լուծումներ, որոնք Հայաստանում աշխատանքային իրավունքի ոլորտ կբերեն մի շարք բարեփոխումներ և կնպաստեն հանրային իրազեկմանը։ 📌Առաջնային են համարվում հետևյալ ուղղությունները👇
👉Աշխատանքային իրավունքների իրազեկման բարձրացում,
👉Կառավարության որոշումների թափանցիկության բարձրացում,
👉Աշխատանքային իրավունքների քաղաքացիական վերահսկողություն։

❗Մասնակցելով «Աշխատանքային իրավունքը Հայաստանում» թեմայով նորարար գաղափարների հեքըթոնին Դուք👇
👉Կունենաք Ձեր գաղափարը ներկայացնելու և դրա իրագործման համար ֆինանսավորում ստանալու հնարավորություն։
👉Կծանոթանաք նույն գաղափարախոսությունը Ձեր հետ կիսող անհատների հետ՝ մեծացնելով ձեր աշխատանքային համայնքը։
👉Կստանաք խորհրդատվություն ոլորտի առաջատար մասնագետներից և փորձագետներից։

🔎Կարող են դիմել թեմայով հետաքրքրված մասնագետներ, ուսանողներ, անհատներ ու թիմեր։ 


ℹ️Հեքըթոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ մասնակցելով 🗓️սեպտեմբերի 15-ին, ⏰ 18:00-ին կայանալիք 🖥️ տեղեկատվական հանդիպմանը ( ✅Հանդիպման ID` 815 1370 1116; ✅Հանդիպման գաղտնաբառ՝ 356131) ։  

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն