Դեռահաս աղջիկների համար անվճար ճամբար

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 2!!!

📢🇦🇲 Դեռահաս աղջիկների համար GLOW 🆓ճամբար` 🗓️հոկտեմբերի 23-29!!!

📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից տեղահանված, 13-ից 15 տարեկան դեռահաս աղջիկներին` մասնակցելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) 7-օրյա ճամբարին:

🟢 Ճամբարը նպատակ ունի զարգացնել առաջնորդական հմտություններ, ինչպես նաև ընդգծել կանանց դերը առաջնորդության մեջ: 
📌Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, մարդու իրավունքների, կամավորության, առողջ ապրելակերպի, բնապահպանության, մարդասիրության թեմաներով և հանդիպումներ ոլորտների փորձառու խոսնակների հետ։ ❗Մասնակիցները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ, որոնք կօգնեն ճամբարից հետո իրենց համայնքներում նախագծերի իրականացմանը։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը եւ տրանսպորտը։ 


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post