Type Here to Get Search Results !

«Կին ձեռներեցներ» կրթական-դրամաշնորհային ծրագիր

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 10!!!

📢🇦🇲«Կին ձեռներեցներ» կրթական-դրամաշնորհային ծրագիր ( նոր խումբ)!!!


📌🇦🇲 ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» կրթական-դրամաշնորհային ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված ՀՀ-ում արտադրության և վերամշակման ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսների համար։ 

🔎Ծրագրին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, ովքեր ունեն առնվազն մեկ տարի գործող բիզնես հետևյալ ոլորտներում👇
👉 թռչնապահություն և օժանդակող գործունեություն,
👉 մեղվապահություն և օժանդակող գործունեություն,
👉 ջերմոցային տնտեսություն,
👉 սննդի արդյունաբերություն (հրուշակեղեն, շոկոլադ, չիր, թեյ, պանիր, պահածոներ և այլն)
👉 ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն (գինի, գարեջուր, հյութեր և այլն),
👉 խաղերի, խաղալիքների արտադրություն,
👉 տեքստիլ և նորաձևություն (hագուստի, աքսեսուարների, անկողնային պարագաների և այլնի արտադրություն),
👉 ձեռագործ աշխատանքներ,
👉պայուսակների, կոշիկների, դրամապանակների, գոտիների և այլ կաշվե/ոչ կաշվե իրերի արտադրություն,
👉 զարդերի արտադրություն,
👉 հիգիենայի և խնամքի միջոցների արտադրություն,
👉 կահույքի և աքսեսուարների, դեկորատիվ իրերի արտադրություն,
👉 գյուղատնտեսական մթերքների վերամշակում:

🟢Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումն ու հասկանալ մրցակցային առավելությունները: 💰Ավելին, բոլոր մասնակիցները կստանան իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն, իսկ լավագույնները կկարողանան դիմել մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: