Հայ-վրացական երիտասարդական ֆորում

Վերջնաժամկետը սեպտեմբերի 3!!!

📢🇦🇲Հայ- 🇬🇪վրացական երիտասարդական ֆորում 🇦🇲Մեծամորում 🗓️սեպտեմբերի 12-14!!!


📌🇦🇲ՀՀ ԿԳՄՍՆ-ն, 🇬🇪Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդության հարցերով գործակալության հետ համագործակցությամբ, կազմակերպում է 🇦🇲-🇬🇪 երիտասարդական ֆորումը։
🟢Միջոցառման նպատակն է նպաստել երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և երիտասարդության ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:

🔎Ֆորումին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ներում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող փորձառու մասնագետները (երիտասարդական աշխատողները), երիտասարդ կամավորները։

💰Կեցության, սննդի և ֆորումի օրակարգով նախատեսված տեղափոխությունների հետ կապված ծախսերը հոգում են կազմակերպիչները։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post