FAR- Scholarships-1

Հայտերի ընդունման ժամկետը` հուլիսի 20- օգոստոսի 5!!!

🔊Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՊՏՀ, ՀԱԱՀ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ!!!

📌 Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր`
ա) ընդունվել են`
ԵՊՀ— մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /միայն քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /միայն սոցիալական աշխատանք/,
փիլիսոփայության և հոգեբանության /միայն հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն /միայն սերվիս / և ժուռնալիստիկայի, եվրոպական լեզուների և հաղորդակցության/ միայն թարգմանչական գործ/ ֆակուլտետներ:
ՀՊՏՀ— ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:
ՀԱՊՀ— տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և
էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ, ռոբոտոտեխնիկա և մեխատրոնիկա, տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ կրթական ծրագրեր), կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։
ՀԱԱՀ— ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական
բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:
ՀՊՄՀ— հատուկ կրթության, կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ /միայն հոգեբանություն,
սոցիալական աշխատանք, սոցիալական մանկավարժություն/։
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունները հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում
ե) առավելություն կտրվի միասնական քննություններից բարձր գնահատական ստացած դիմորդներին։

📌Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2022թ.
հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի
մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am; mane.khachatryan@far.am; ուղարկեն
հետևյալ փաստաթղթերը`
✅ Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհալ հասցեներով կամ գրելով ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին)
✅ անձնագրի պատճեն,
✅ 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
✅ միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
✅ միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք,
✅ ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը։
✅ ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
✅ տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
✅ հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
🛑 Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

❗Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով`
1. Ներկայացված փաստաթղթերի դիտարկում
2. Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում
3․ Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում։

🛑 Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 29-ից 31-ը:
☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով։

Previous Post Next Post