📣 Միջազգային ուսանողների համար Global Korea Scholarship (նախկինում Korean Government Scholarship Program) ամբողջական կառավարական 💰 #կրթաթոշակային ծրագիր 🇰🇷 Հվ Կորեայի ԲՈՒՀ-երում բակալավրի, մագիստրատուրայի, կամ PhD ծրագրերով ուսանելու համար!!!
🎓 Հվ. Կորեայի Կառավարության կողմից առաջարկվող Կրթաթոշակային ծրագրի նպատակն է արտասահմանցի ուսանողներին 🇰🇷 ԲՈՒՀ-երում ուսանելու հնարավորություն տրամադրելով խթանել կրթության բնագավառում միջազգային փոխանակմանը եւ երկրների միջեւ համագործակցությանը։
📌Ծրագիրն արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է տալիս 🆓 եւ ծախսերի փոխհատուցմամբ սովորել մասնակից ավելի քան 65 ԲՈՒՀ-երում։
📌Ծրագիրն համակարգվում է Միջազգային Կրթության Զարգացման Ինստիտուտի (NIIED) կողմից։
💰Կրթաթոշակը փոխհատուցում է դեպի Կորեա եւ ետադարձ ավիատոմսի վճարը, կեցությունը, ուսման, բժշկական ապահովագրության վճարը, տրամադրում 🇰🇷 լեզվի ուսուցման կուրսեր։
📝Կարող են դիմել Հվ. Կորեայի քաղաքացի չհանդիսացող, 🇬🇧 (TOEFL, TOEIC; կամ IELTS Academic.), կամ 🇰🇷 (TOPIK) լեզուների իմացությամբ, մինչեւ 25 տարեկան (բակալավրատ) եւ մինչեւ 40 տարեկան (Մագիստրատուրա եւ PhD) ուսանողներ։
📌Կրթաթոշակները տրամադրվում են յուրաքանչյուր տարի։
⏳Բակալավրատի ծրագրերին դիմելիս հայտերն ընդունվում են սեպտեմբեր- նոյեմբեր ամիսներին։
⏳Մագիստրատուրայի, կամ PhD ծրագրերին դիմելիս հայտերն ընդունվում են փետերվար- ապրիլ ամիսներին։
❗Կրթաթոշակային ծրագրի հայտերն ընդունվում են 🇰🇷 դեսպանատների, կամ համալսարանների կողմից։
📨Առկա հարցերը կարող եք ուղղել kgspniied@korea.kr էլ. հասցեին։
Post a Comment
Գրել մեկնաբանություն