Art Major Asian plus Scholarship

Վերջնաժամկետը` հունիսի 10!!!
👉Հայտերը ընդունվելու են մայիսի 30-ից!!!

🔊Ամբողջական 💰 կրթաթոշակ` Կորեայի Արվեստի Ազգային համալսարանում (Սեուլ, Հվ. Կորեա 🇰🇷) բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!


📌Korea National University of Arts -ը զարգացող երկրներից ուսանողների համար առաջարկում է Art Major Asian plus Scholarship ամենամյա կրթաթոշակային ծրագիրը։ 👉Կրթաթոշակի նպատակն է ուսման բնագավառում միջազգային համագործակցությունն ու երկրների միջեւ փոխադարձ հարաբերությունների ամրապնդումը։


📌Կրթաթոշակը առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` երաժշտության, պարի, վիզուալ արվեստի, դրամատուրգիայի , կինո/ հեռուստատեսության/ մուլտիմեդիայի, կորեական ավանդական արվեստի եւ հարակից բնագավառներում 🎓 բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

💰Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման ամբողջական վճարը, ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ եւ կորեերեն լեզվի չորսամսյա դասեր:

👉Կրթաթոշակում այս տարի ներառված են OECD DAC երկրները (այդ թվում 🇦🇲 Հայաստան):

ℹ️Մանրամասները

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն