Թոփ հրապարակումներ

Սյունիքի մարզում գյուղատնտեսական ոլորտում սննդի վերամշակման միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների համար 💰դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը - նշված չէ ( հայտերն հիմա ընդունվում են )!!! 

📢🇦🇲Սյունիքի մարզում գյուղատնտեսական ոլորտում սննդի վերամշակման միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների համար 💰դրամաշնորհ!!  

📌🇦🇲«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» (SEEDS) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո հայտարարում է գյուղատնտեսական ոլորտում սննդի վերամշակման միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների համար դրամաշնորհային ծրագիր։ 

❗Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել գյուղմթերքի վերամշակման կարողությունները տեղական շուկայական համակարգերում՝ տրամադրելով աջակցություն բացառապես գյուղմթերք վերամշակող ընկերություններին/ անհատներին:

🔎Մրցույթին կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզում գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող, սկսնակ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատներ։

💰Ծրագրի առավելագույն ֆինանսավորումը՝ մինչև 8,000 եվրո ( 40% դրամային, կամ ոչ դրամային համաֆինանսավորմամբ): 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post