⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 20!!!
📢🇦🇲 «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» թեմայով անվճար դասընթաց Երեւանում- սեպտեմբերի 8- հոկտեմբերի 25!!!
📚 Դասընթացի նպատակն է կրթել լրագրողների նոր սերունդ, որը կկարողանա գիտությունն ու տեխնոլոգիաները ներկայացնել ոգևորիչ, գրագետ ու մատչելի լեզվով։ Սա հնարավորություն է ոչ միայն սովորելու՝ ինչպես պարզ ու հետաքրքիր ձևով պատմել բարդ և կարևոր երևույթների մասին, այլև զարգացնելու քննադատական մտածողությունը և նպաստելու գիտելիքի վրա հիմնված հանրային քննարկումների ձևավորմանը Հայաստանում։
🎉 Ի՞նչ է սպասվում դասընթացի ընթացքում
🔹 Լավագույն մասնագետների փորձը
Դասընթացի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները կկիսվեն իրենց տեսական գիտելիքներով և գործնական փորձով։ Այս տարի մեր դասախոսական կազմին միացել է նաև միջազգային գիտական լրագրող, որի հոդվածները տպագրվում են Scientific American, New Scientist, Retraction Watch, Medscape և այլ հեղինակավոր պարբերականներում։
🔹 Գործնական հմտությունների զարգացում
Դուք կսովորեք գրել ազդեցիկ և խորքային պատմություններ, իրականացնել բովանդակային հարցազրույցներ մասնագետների հետ, վերլուծել և վիզուալիզացնել տվյալներ, սովորել ԱԲ(AI) գործիքներ և մուլտիմեդիա հմտություններ։
🔹 Գրագետ և գրավիչ լուսաբանում
Դուք կսովորեք, թե ինչպես ներկայացնել գիտական և տեխնոլոգիական բարդ թեմաները պարզ, հետաքրքիր ու հասանելի ձևով՝ միևնույն ժամանակ պահպանելով դրանց խորությունն ու բովանդակային արժեքը։
🔹 Վարպետության դասեր
Կմասնակցեք ինտերակտիվ վարպետության դասերին, որոնց ընթացքում կզարգացնեք ձեր մասնագիտական կարողություններն ու ստացած գիտելիքը կկիրառեք իրական գործնական առաջադրանքներում։
🔹 Մենթորական աջակցություն
Դասընթացի ավարտին կմշակեք և կիրականացնեք ձեր սեփական նախագիծը՝ ստանալով անհատական աջակցություն փորձառու մենթորից։
🔹 Համայնքային կապեր
Դուք կմտնեք Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների ներսը՝ ծանոթանալով դրանց ներուժին, մասնագիտական ուղղություններին և առկա մարտահրավերներին։
⌛ Դասընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 8-ին և ավարտվելու՝ հոկտեմբերի 25-ին։
🎓 Դասընթացը կազմակերպվում է «Գիտուժ» նախաձեռնության, ISTC հիմնադրամի և ԵՊՀ - Yerevan State University կողմից։ Դասընթացի գլխավոր գործընկերն է Union of Advanced Technology Enterprises-UATE -ը։
🙌Դուք կարող եք դառնալ այն փոփոխությունը, որը ցանկանում եք տեսնել հայկական լրատվական դաշտում։ Միացե՛ք մեզ և ձևավորե՛ք գիտական և տեխնոլոգիական լրագրության ապագան Հայաստանում։
Post a Comment
Comment