Թոփ հրապարակումներ

Դրամաշնորհ - Հայաստանում մրգերի, հատապտուղների և ընկույզի արտադրության ոլորտում՝ կայուն և շրջանաձև փաթեթավորման նորարությունների ներդրմանն ուղղված ցուցադրական նախագծերի իրականացման համար

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 21!!! 

📢🇦🇲ՀՀ-ում գրանցված, թեմատիկ փորձառությամբ ՔՀԿ-ների, ձեռներեցությունների, սոցիալական ձեռներեցությունների, հետազոտական ինստիտուտների, կամ կոնսորցիումների համար 💰Դրամաշնորհ - Հայաստանում մրգերի, հատապտուղների և ընկույզի արտադրության ոլորտում՝ կայուն և շրջանաձև փաթեթավորման նորարությունների ներդրմանն ուղղված ցուցադրական նախագծերի իրականացման համար ( 5,000- 25,000 եվրո - 10% դրամական, կամ ոչ դրամական համաֆինանսավորմամբ)!!! 

📌«ԵՄ Կանաչ գործարքի պատրաստվածության խթանում Արևելյան գործընկերության երկրներում» (PROGRESS) ծրագիրն իրականացվում է Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կոնսորցիումի կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի Շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության (BMUKN) կողմից։

❗Ծրագիրն իրականացվում է Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից՝ Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD), Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի (RECC), Մոլդովայի Հանրապետությունում Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի (EBA Moldova) և Ուկրաինայի Ազգային Գիտությունների Ակադեմիայի Տնտեսագիտության և Կանխատեսումների ինստիտուտի(IEF) հետ համագործակցությամբ։ PROGRESS ծրագրի շրջանակում, Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի հայաստանյան գրասենյակն աջակցում է երկրում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի, հատապտուղների և ընկույզի արտադրության արժեշղթաներում կայուն, շրջանաձև և կլիմայի տեսանկյունից դիմակայուն փաթեթավորման լուծումների խթանմանը:

❗Նպատակ և ակնկալվող արդյունքներ👇
👉Ցուցադրական նախագծերի մշակումն ու իրականացումը խթանելու նպատակով հայտարարված այս հրավերի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, էկոլոգիապես պատասխանատու և կլիմայակայուն փաթեթավորման լուծումներ սննդի հետ առնչվող ոլորտներում՝ հատկապես մրգերի, հատապտուղների և ընկույզի արտադրության ոլորտներում։

❗Նախագծերը պետք է👇
👉իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում,
👉նախագծերը պետք է նպատակ ունենան նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը, աջակցել ավանդական պլաստիկի փոխարինմանը վերամշակվող կամ գյուղատնտեսական թափոնների վրա հիմնված այլընտրանքներով,
👉նպաստեն Հայաստանում կայուն առևտրի և ռեսուրսաարդյունավետ արտադրության պատրաստվածության բարձրացմանը,
👉հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (նվազեցնել՝ Reduce, վերօգտագործել՝ Reuse, վերամշակել՝ Recycle, և ըստ անհրաժեշտության՝ մերժել՝ Refuse և վերականգնել՝ Recover)՝ խթանելով թափոնների կանխարգելման և շրջանաձև տնտեսության մշակույթը,
👉հստակ ներկայացնեն կայուն փաթեթավորման և սննդի արդյունաբերության կապը, օրինակ՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման կամ համապատասխան գյուղատնտեսական մթերքների արտահանման ավելի լավ հնարավորությունների տեսանկյունից։
👉Թվային գործիքների կամ թվայնացման բաղադրիչների ներառումը կդիտարկվի որպես առավելություն, քանի որ դրանց միջոցով էապես կբարձրացնեն նախագծերի արդյունավետությունը, մոնիթորինգը և մասշտաբայնությունը։

💰Հայտատուները կարող են դիմել ֆինանսավորման՝ սկսած 5,000-ից մինչև 25,000 եվրոյի (համարժեքը ՀՀ դրամով) սահմաններում։ ❗Յուրաքանչյուր հայտատու պետք է համաֆինանսավորման (դրամական կամ ոչ դրամական) միջոցով ներդնի ընդհանուր նախագծային բյուջեի առնվազն 10 տոկոսը։




Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post