⏳Վերջնաժամկետը - հուլիսի 31!!!!
📢🇦🇲Մանկապատանեկան թիմ ունեցող ՀՀ ֆուտբոլային ակումբների համար կանանց ֆուտբոլի զարգացմանն ուղղված 💰դրամաշնորհային մրցույթ- ՀՖՖ-ի կողմից!!!
📌🇦🇲«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (Այսուհետ՝ ՀՖՖ) հայտարարում է կանանց ֆուտբոլի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի 2025-2026թթ. մրցաշրջանի մեկնարկի վերաբերյալ, որը հանդիսանում է ՈւԵՖԱ VI HatTrick ծրագրի մի մասը: Այս ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն ակումբներին, որոնք հանձնառու են մանկապատանեկան թիմերի աճին եւ կանանց ֆուտբոլի զարգացման նպատակով միջոցառումների մասնակցությանը։
❗ Ծրագիրն ուղղված է կանանց եւ աղջիկների ֆուտբոլի զարգացմանը՝ ընդգրկելով մարզումային գույքի, տրանսպորտային ծախսերի, սննդի (խաղից հետո) ապահովման, մարզիչների կրթության կազմակերպման, ինչպես նաեւ մարկետինգային արշավների ֆինանսական աջակցությանը։ 💰Այս նպատակով դրամաշնորհը յուրաքանչյուր մանկապատանեկան թիմին (Մ-11, Մ-13, Մ-15) տրամադրվում է մինչեւ 1,200,000 ՀՀ դրամի չափով:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment