⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 1!!!
🔊🇰🇷Կորեագիտության բնագավառում հետազոտական կրթաթոշակ 🇰🇷Հվ. Կորեայում!!!
📌Կորեական հիմնադրամը սկսած 1992 թ.-ից առաջարկում է ամենամյա կրթաթոշակ Կորեայի հետ կապված գիտությունների բնագավառներում հետազոտություններ իրականացնելու համար։
📌Ծրագրի շնորհիվ կորեագիտության , կամ Կորեայի հետ կապված սոցիալ-հումանիտար բնագավառների արտասահմանցի մասնագետները հնարավորություն կստանան իրականացնել հետազոտական աշխատանքներ Հվ. Կորեայում եւ ստանալ մուտք համապատասխան ռեսուրսներին։
⏰Ծրագրի տեւողությունը` հունվարի 1- դեկտեմբերի 31(2026):
💰Կազմակերպիչները տրամադրում են ամսական եւ մեկնարկային մեկանգամյա կրթաթոշակ, փոխհատուցում բժշկական ապահովագրությունը եւ զարգացող երկրներից մասնակիցների համար ավիատոմսերի վճարը։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment