Top Post's

22-34 տարեկան աղջիկների եւ երիտասարդ կանանց համար, մեդիայի բնագավառում անվճար ծրագիր


⏳Վերջնաժամկետը - հուլիսի 15!!! 

📢🇦🇲22-34 տարեկան աղջիկների եւ երիտասարդ կանանց համար, մեդիայի բնագավառում անվճար ծրագիր!!! 

📌HerMedia-ն բացառիկ սեմինար և ամբողջական մենթորության նախագիծ է։
🔎Այն նախատեսված է 22–34 տարեկան լրագրող , մեդիա հետազոտող, բովանդակություն ստեղծող և թվային storytelling-ով զբաղվող կանանց համար, ովքեր գործունեություն են ծավալում Հայաստանում՝ կարիերայի սկզբնական կամ միջին փուլերում։

🔎 Եթե դու փոդքաստի հեղինակ ես, մեդիա խմբագիր, վիդեոլրագրող ,ժուռնալիստ, բլոգգեր, կամ մեդիա հետազոտող և ուզում ես հզորացնել քո ձայնը հանրային դաշտում՝ այս ծրագիրը հենց քեզ համար է։

🎉Մասնակիցները👇
✅ Կստանան գործնական վերապատրաստում՝ բովանդակության ստեղծման, փոդքաստինգի, պատմողականության և լսարանի ներգրավվման թեմաներով
✅ Կզարգացնեն առաջնորդության և հաղորդակցության հմտություններ
✅ Կձևավորեն իրենց սեփական մեդիա նախագծերը (լավագույն գաղափարները կունենան ֆինանսական աջակցություն)
✅ Կդառնան միջազգային, հզոր մասնագիտական ցանցի մի մաս
✅ Կաշխատեն փորձառու մենթորների հետ՝ Հայաստանից և Գերմանիայից
✅ Կստանան միջազգային տեսանելիություն՝ մասնակցելով ուսումնական այցի Բեռլինում (լավագույն մասնակիցների համար)

🙌Ծրագիրն ունի երեք փուլ՝ երկու սեմինար Երևանում և լրացուցիչ եզրափակիչ փուլ Բեռլինում👇
-Սեմինար 1՝ Երևան և գյուղական րեթրիթ, 06 Օգոստոս 2025 – 10 Օգոստոս 2025
-Սեմինար 2՝ Երևան, 14 Սեպտեմբեր 2025 – 18 Սեպտեմբեր 2025
-Սեմինար 3՝ Բեռլին, Նոյեմբեր 2025 (լավագույն նախագիծ ներկայացրած թիմի համար)

❗(Սեմինարների օրերը կարող են փոխվել անկանխատեսելի հանգամանքների դեպքում,բայց քիչ հավանական է)

📌 Այս փուլերի միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները կստանան առցանց մենթորություն և կշարունակեն աշխատել իրենց անհատական կամ թիմային նախագծերի վրա։

💰 Ծրագիրն ամբողջությամբ ծածկում է հյուրանոցի, դեպի Երևան ճանապարհածախսի (մարզերից ժամանողների համար), սննդի, սուրճի ընդմիջումների, մարզային այցի, ուսումնական այցերի և Բեռլինի ուղևորության ծախսերը։

🔎Դիմումները բաց են հետևյալ խմբերի համար👇
🔹 22–34 տարեկան կանայք, ովքեր բնակվում են Հայաստանում
🔹 Լրագրողներ, մեդիա հետազոտողներ, փոդքաստերներ, բլոգերներ, վիդեո կամ մուլտիմեդիա ստեղծողներ
🔹 Մարդիկ, ովքեր պատրաստ և ունակ են նորարարական մեդիա լուծումներ առաջարկել, զարգացնել և իրականացնել սեփական նախագծերը
🔹 Անգլերենի լավ իմացությունը պարտադիր է
❗Մարզերից դիմող կանանց մասնակցությունը խրախուսվում է։

🤝HerMedia նախագծի կազմակերպիչներն են. EduHub-ը Հայաստանի կողմից և Global Media Registry-ն Գերմանիայից։ 
❗Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում և աջակցվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Արտգործնախարարություն կողմից՝ #CivilSocietyCooperation ծրագրի շրջանակներում։

 


Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel