Թոփ հրապարակումներ

18+ երիտասարդների համար Հրավեր՝ միանալու «Եղվարդ» հկ խորհրդին!!!

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 1!!! 

📢🇦🇲18+ երիտասարդների համար Հրավեր՝ միանալու «Եղվարդ» հկ խորհրդին!!!

📌«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հկ-ն հայտարարում է խորհրդի նոր անդամների ընտրության գործընթաց՝ նպատակ ունենալով իր կառավարման մարմինը հզորացնել նվիրված, փորձառու և ռազմավարական մտածողություն ունեցող մասնակիցներով։ Եթե ցանկանում եք խթանել երիտասարդների մասնակցությունն ու նպաստել բնապահպանական, սոցիալական և համայնքային զարգացումներին՝ ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։

📌 Ո՞վ կարող է դիմել․

Մենք հրավիրում ենք դիմելու այն անձանց, ովքեր՝

✅ 18 տարին լրացած են,

✅ Ունեն առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ՝ երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական հասարակության, բնապահպանական ոլորտում կամ այլ հասարակական ներգրավվածության ծրագրերում,

✅ Ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ կազմակերպության ռազմավարական և կառավարչական որոշումների կայացման գործընթացում,

✅ Պատրաստ են ժամանակ և եռանդ հատկացնել հանրօգուտ և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերին։

📄 Դիմելու գործընթացը՝
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել՝


🔹 Թարմացված ինքնակենսագրական (CV)՝ ուղարկելով yeghvardngopr@gmail.com հասցեին:

📧 Դիմումները խնդրում են ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ yeghvardngopr@gmail.com՝ վերնագրում նշելով «Խորհրդի անդամության հայտ՝ [Ձեր Անուն Ազգանուն]»: 


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

Գովազդ