📢Your Opportunities Տեղեկատվական Նախաձեռնության նոր կանոնակարգը ❗👇
❗Գլուխ 1 Ընդհանուր
1) Your Opportunities -ը 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած, , ոչ կոմերցիոն, անկախ տեղեկատվական Նախաձեռնություն է, որն սոցիալական մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հավանականությամբ միջազգային տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր ( կրթաթոշակ, դասընթաց, մրցույթ, դրամաշնորհ եւ այլն) ։ Նախաձեռնությունը հատկապես երիտասարդների համար է, սակայն կոնտենտի մի մասն նաեւ այլ մարդկանց, իրավաբանական կազմակերպությունների, ՀԿ-ների համար են ։
2) Your Opportunities -ը նախկինում կրել է նաեւ այլ անվանումներ - Ծրագրային հարթակ / Project Platform (2017-2018) , Project Lab (2018-2021) , Opportunities with Artak (2021-ի հունվարից - նոյեմբեր) , Your Opportunities անվանումը կրում է 2021 թ.-ի նոյեմբերից։
3) Your Opportunities -ի ֆիզիկական ներկայացուցիչն ու պատասխանատուն հանդիսանում է 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից Նախաձեռնության Հիմնադիր / Գլխավոր Ադմին Արտակ Ալոյանը, իրավաբանական ներկայացուցիչը - 2024 թ.-ի մարտի 12-ից ՀՀ ԱՆ-ի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպությունը ( սահմանված է ՀԿ-ի կանոնադրությամբ) ։
4) Your Opportunities -ը ունի հարթակներ Ֆեյսբուքում, Ինստագրամում, Տելեգրամում, Thread's -ում, Twitter-ում եւ youropportunities.info վեբ բլոգը։
5) Your Opportunities -ի բոլոր հարթակների իրավունքները պատկանում են Հիմնադիր / Գլխավոր Ադմինին։ Նախաձեռնության գործունեության առանձնահատկություններից ելնելով հնարավոր է որեւէ հարթակի փակում, կամ վերափոխում։ Ադմինը իրավունք ունի կատարել հարթակների ձեւափոխումներ, ընդհուպ փակել, կամ ջնջել։ Ադմինը իրավունք չունի , YO-ին պատկանող որեւէ հարթակում ամբողջական մուտք տրամադրել որեւէ երկրորդ անձի , նվիրել, կամ վաճառել ընդհանուր Նախաձեռնությունը, կամ նրան պատկանող առանձին հարթակ։
5) Your Opportunities -ի հետ կապի հիմնական միջոցն հանդիսանում է Նախաձեռնության եւ ՀԿ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցե հանդիսացող youropportunities2017@gmail.com էլեկտրոնային հասցեն։ Այնուհանդերձ որոշակի դեպքերում կարող է կապի միջոց լինել Հիմնադիր / Գլխավոր Ադմինի Ֆեյսբուքյան անձնական էջն, կամ առաջարկված այլ միջոցները։
6) Նախաձեռնության խթանման, ակտիվացման համար իրավասու է իրականացվել նաեւ այլ ձեւաչափեր ( որոնք սահմանվում են առանձին ) ։
❗Գլուխ 2 Ադմինի իրավունքները ու պարտավորությունները
1) Your Opportunities -ի Հիմնադիր / Գլխավոր Ադմինը , 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից հանդիսանում է Արտակ Ալոյանը, ով հանդիսանում է Նախաձեռնության Գլխավոր պատասխանատուն ու ներկայացուցիչը։
2) Ադմինը իրավունք ունի վերահսկել Նախաձեռնության գործունեության ընթացքը, անհրաժեշտության դեպքում կատարել հարթակների ձեւափոխումներ ։
3) Ադմինի իրավասությունն է ներկայացնել Your Opportunities -ը տեղական, կամ միջազգային որեւէ միջոցառման ընթացքում։
4) Ադմինը իրավունք չունի ամբողջական մուտք տրամադրել որեւէ երկրորդ կողմի ( որն տեխնիկապես վտանգ կարող է լինել որեւէ հարթակի կորուստի ); այնուհանդերձ մասնակի մուտք կարող է տրամադրել երկրորդ կողմին - ելնելով Նախաձեռնության գործունեության իրականացումից։
5) Ադմինն իրավունք չունի վաճառել , կամ նվիրել Your Opportunities -ն, կամ նրան պատկանող որեւէ հարթակ։
6) Ադմինը իրավունք ունի, անհրաժեշտության դեպքում ամբողջական ավարտել Նախաձեռնության գործունեությունը - դրա մասին նախապես ( առնվազն 7 օր առաջ ) հայտարարելով։
7) Ադմինը իրավունք ունի , Նախաձեռնության կողմից կազմակերպել համագործակցություններ ( այդ սահմանվում է գլխով ):
8) Ադմինը պատասխանատու է հրապարակվող ծրագրերի վստահելի ու ստուգված լինելու հարցով։
9) Ադմինը իրավասու է ծրագրերն ստուգելու, նրանց հետ կապված հարցերը ճշգրտելու նպատակով ուղղել հարցումներ, հարցեր ։
10) Ադմինը պատասխանատու է Ադմինիստրատիվ գաղտնիության սկզբունքի համար - օգտատերերի եւ Ադմինի / Your Opportunities -ի միջեւ ցանկացած հաղորդագրություն համարվում է անձնական տեղեկատվություն ( բացառությամբ նրանք, որոնք էական նշանակություն ունեն հրապարակման առաջարկվող ծրագրի տեղեկացվածության համար) եւ չեն կարող փոխանցվել երրորդ կողմին, առանց տվյալ օգտատիրոջ համաձայնության։ Երբեմն Ադմինը կարող է առանձնացված հրապարակել նամակագրությունից հատված - պահպանելով գաղտնիության սկզբունքն - զուտ ընդհանուր ներկայացնելու համար Your Opportunities -ի ազդեցությունը ( առանց օգտատիրոջ անձը բացահայտելու ) ։
11) Ադմինը իրավասու է կազմակերպել եւ իրականացնել Your Opportunities -ի խթանմանը ու ակտիվացմանը ուղղված այլ գործողություններ, օրինակ թիմի ներգրավվում , հանրային միջոցառումներում Your Opportunities -ի ներկայացնում, կամ նմանատիպ միջոցառումների կազմակերպում։
❗Գլուխ 3 Օգտատերերի իրավունքները ու պարտավորությունները։
1) Your Opportunities -ի օգտատեր հանդիսանում են Նախաձեռնության հարթակներ մուտք գործողները , ծրագրային հրապարակումներից օգտվողներ, ծրագրեր տարածելու համար դիմողները եւ մյուս շահառուները։
2) Your Opportunities -ի օգտատերերը իրավունք ունեն տեխնիկապես մուտք ունենալ Նախաձեռնությանն պատկանող բոլոր հարթակներ ( բացառությամբ նրանք , որոնք սահմանվում են Premium, կամ նախատեսված են կոնկրետ խմբերի համար):
3) Օգտատերը իրավունք ունեն հավասար օգտվել / դիմել Նախաձեռնության հարթակներում հրապարակված ծրագրերին (բացառությամբ նրանք , որոնք սահմանվում են Premium, կամ նախատեսված են կոնկրետ խմբերի համար) ։
4) Օգտատերերը իրավունք ունեն որոշակի, առարկայական նշանակություն ունեցող հարցերի դեպքում դիմել Ադմինին / ընդհանրապես Your Opportunities -ին։
5) Օգտատերերը , Նախաձեռնության հարթակներում, պետք է պահպանեն էթիկայի կանոնները, չտարածել ատելության խոսք, չվիրավորել եւ չվիճաբանել այլ օգտատերերի հետ, առանց երկրորդ կողմի ակնհայտ համաձայնության անձնական կապ չհաստատել երկրորդ կողմի հետ։ Էթիկայի կանոնները խախտելու դեպքում Ադմինը / Ադմինիստրացիան իրավունք ունի ընդհուպ ամբողջական արգելափակել տվյալ օգտատիրոջը։
6) Your Opportunities -ին պատկանող որեւէ հարթակ մուտք գործելիս օգտատերերը համաձայնվում են այս կանոնակարգին։
❗Գլուխ 4 Ոչ կոմերցիոն ( անվճար) հրապարակումների կանոնները ։
1) Your Opportunities -ի հարթակներում հրապարակվում են հնարավորինս անվճար, հնարավորինս ծախսեր փոխհատուցող եւ ընդհանուր շատ հետեւողների համար օգտակարություն ենթադրող ծրագրեր ։
2) Ծրագրերն ակնհայտորեն պետք է օգտակար լինեն շատ հետեւողների եւ բացառվի ակնհայտ կազմակերպիչին միակողմանի օգտակար լինելու հավանականությունը։
3) Հրապարակվող ծրագրերում ակնհայտորեն պետք է գերակշռի ծրագրից օգտվողների շահերը։
4) Your Opportunities -ում չի հրապարակվում այնպիսի ծրագրեր, որոնք կրում են ծայրահեղ լիբերալ, կամ ծայրահեղ ազգայնական բնույթ, ակնհայտ կազմակերպվում են քաղաքական կուսակցության, կամ կրոնական կազմակերպության կողմից ( երբեմն հետաքրքիր ու լայն օգտակարություն ունեցող նման ծրագրերի դեպքում կարող են լինել բացառություններ, եթե տվյալ ծրագրին մասնակցելը չի պահանջում տվյալ քաղաքական կուսակցության, կամ կրոնական կազմակերպության անդամակցում), կամ խախտում են ՀՀ Օրենսդրությունը։
5) Նախաձեռնության հարթակներում հիմնականում հրապարակվում են ծրագրեր, որոնք կազմակերպվում են արդեն որոշակի ժամանակահատվածում ( առնվազն 3 տարի ) գոյություն ունեցող, կայուն ու վստահելի կազմակերպությունների կողմից։ Այնուհանդերձ սկսնակ կազմակերպությունների ծրագրերն նույնպես կարող են հրապարակվել, եթե տվյալ Նախաձեռնությունը ակնհայտ ոչ կոմերցիոն է, գաղափար ունի իրականացնել հանրային օգտակարություն, պատրաստ են տրամադրել իրենց գործունեության ու թիմի մասին լրացուցիչ տվյալներ։
6) Your Opportunities -ում հրապարակումների դասավորվածությունը կատարում է Ադմինը / կամ Ադմինիստրացիան, ելնելով հրապարակումներից ավելի հեշտ օգտվելու սկզբունքից։
❗Գլուխ 5 Ոչ կոմերցիոն ու կոմերցիոն Համագործակցությունները
1) Your Opportunities -ը ոչ կոմերցիոն, հիմնականում կամավորական Նախաձեռնություն է։ 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մինչեւ 2023 թ.-ի հունիս ամբողջական իրականացվել է կամավորական ձեւաչափով, այդ ժամանակվանից հայտարարվել է նաեւ Գովազդ / Նվիրատվություն եւ Համագործակցություն ձեւաչափերի մասին, թեեւ դրանից հետո էլ հիմնականում Նախաձեռնությունը իրականացվում է ոչ կոմերցիոն ձեւաչափով։
2) Ոչ կոմերցիոն Համագործակցությունը ավելի շատ հիմնված է էմոցիոնալ ֆոնի վրա - օրինակ, օգտակարության դեպքում Ադմինին / Your Opportunities -ին շնորհակալություն հայտնել, կամ կազմակերպիչների կողմից, որպես լուսաբանող կողմ հիշատակել Your Opportunities -ին։
3) Փոխադարձ հետաքրքրությամբ համագործակցությունը առավել շատ առաջարկվում է փոխադարձ օգտակարությամբ նախագծերի համար։
4) Your Opportunities-ը ինքնաֆինանսավորմամբ իրականացվող նախաձեռնություն է եւ իր գործունեության շարունակության համար 2023 թ.-ի հուլիսից ընդունում է նաեւ Կոմերցիոն գովազդ, որն առավել շատ առաջարկվում է Your Opportunities -ի գործունեությանը կից կոմերցիոն Նախաձեռնությունների համար առաջարկելով տեղադրել կոմերցիոն Գովազդ YO-ում։
5) Գովազդային եւ համագործակցության կանոնները սահմանվում են առանձին, այնուհանդերձ դրանք նույնպես պետք է համապատասխանեն Գլուխ 4-ի 4-5 կետերին։
❗Գլուխ 6 Սոցիալական գովազդ / հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանումը YO-ում
1) Your Opportunities -ին պատկանող հարթակներում կարող են դրվել հանրային նշանակություն ունեցող սոցիալական գովազդ ։
2) Your Opportunities -ին պատկանող հարթակները որոշակի տեղական , կամ ընդհանուր իրադարձությունների դեպքում, որոնք էական ազդեցություն ունեն Հայաստանի հասարակության վրա, կարող է, այդ ժամանակահատվածում ամբողջական, կամ մասնակի ծառայել այդ իրադարձության լուսաբանման համար ( օրինակ ինչպես 2020 թ.-ին ):
❗Գլուխ 7 Այլ անձանց միանալը Your Opportunities -ին , տեղեկատվական մասով անդամակցությունը
1) Your Opportunities -ի Ադմինը տեղեկատվական մասով կարող է հրավիրել այլ անձանց ; ովքեր կարող են մասնակի մուտք ստանալ Your Opportunities -ի հարթակներին ու կապի միջոցներին։
Այնուհանդերձ այս հատվածը դեռ նոր է հայտարարվել եւ հետագայում կթարմացվի։
2) Այլ անձանց, կամավորների հրավերը սահմանվում է առանձին կանոններով։
❗Գլուխ 8 Your Opportunities -ի գործունեության ավարտը ։
1) Your Opportunities -ի տեղեկատվական գործունեության ավարտը կարող է ընդունվել Հիմնադիր / Գլխավոր Ադմինի որոշմամբ եւ այդ մասով պետք է առնվազն 7 օր առաջ հայտարարվի ( բացառությամբ այնպիսի արտաքին հանգամանքների , որոնք ակնհայտորեն անհնարին են դարձնում այդ մասին նախօրոք հայտարարելը ) ։
Հիմնադիր / Գլխավոր Ադմին - Արտակ Ալոյան
07.06.2025 թ.
Post a Comment
Գրել մեկնաբանություն