Թոփ հրապարակումներ

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը փնտրում է հաղորդակցության գծով պատասխանատու՝ միանալու դինամիկ թիմին

⏳Վերջնաժամկետը - հունիսի 15!!!

📢🇦🇲🇫🇷  Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը փնտրում է հաղորդակցության գծով պատասխանատու՝ միանալու  դինամիկ թիմին!!! 

📋 Պարտականություններ
- Ստուգել և պատասխանել էլեկտրոնային նամակներին, ինչպես նաև Meta Business Suite հարթակի հաղորդագրություններին
- Ստեղծել և հրապարակել բովանդակություն Ալիանս Ֆրանսեզի ինստագրամյան, ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերում
- Ապահովել կառույցի հանրային տեսանելիությունը
- Թարմացնել ԱՖ-ի պաշտոնական կայքը
- Կապ հաստատել ուսումնական հաստատությունների հետ՝ աշխատարաններ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով
- Համագործակցել մշակութային միջոցառումների պատասխանատուի հետ՝ նախանշելու գալիք ամսվա միջոցառումները
- Ստեղծել և ուղարկել ամփոփ տեղեկագիր նախորդ ամսվա իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվական նամակ՝ առաջիկա մշակութային միջոցառումների և ԱՖ-ի գործունեության մասին
- Աջակցել ՖԴՀԱ պրակտիկանտին՝ ՖԴՄՖ հարթակում էջերի թարմացման, էլ․ փոստի և ֆեյսբուքյան էջի ակտիվության ապահովման հարցում

🔑 Պահանջներ․
🗣️ Լեզուների իմացություն
- Հայերեն (սահուն իմացություն)
- Ֆրանսերեն (B1+ մակարդակ)
- Անգլերեն և ռուսերեն (A2 մակարդակ)
💻 Տեխնիկական հմտություններ
- Ընդհանուր ՏՏ գործիքների և գրասենյակային ծրագրերի տիրապետում (Microsoft Office, Google Workspace և այլն)
🗂️ Կազմակերպչական հմտություններ
- Կազմակերպվածության զգացում
- Աշխատանքի մեջ խիստ պատասխանատվություն

✨ Ցանկալի հմտություններ և որակներ
- SMM մասնագետի հմտություններ
- Ինքնուրույնություն և նախաձեռնողականություն
- Արագ և ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն

📧 Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝
 📩 alliancefrarmenie@gmail.com
 
📞 Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք՝ 093 59 66 99
 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post