Թոփ հրապարակումներ

Կոնֆլիկտների հաղթահարման եւ առաջնորդության կառավարման հավաստագրման երիտասարդական ծրագիր Լոնդոնի Իմփերիալ քոլեջում

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 25!!

📢 Ցանկացած երկրից երիտասարդների համար, Կոնֆլիկտների հաղթահարման եւ առաջնորդության կառավարման հավաստագրման երիտասարդական ծրագիր Լոնդոնի Իմփերիալ քոլեջում (🇬🇧 Մեծ Բրիտանիա)`🗓️ սեպտեմբերի 8-12 ( ամբողջական եւ մասնակի կրթաթոշակների հատկացմամբ, առկա է գրանցման վճար , որն հետ չի վերադարձվում անկախ ընտրման արդյունքներից) !!

📌Global Peace Chain ոչ կոմերցիոն կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու Leadership Management & Conflict Resolution Certification ծրագրին ։
🟢Այն մեկշաբաթյա ծրագիր է, որն նպատակաուղղված է երիտասարդ առաջնորդներին ավելի խորը պատկերացում տրամադրել առաջնորդության եւ կազմակերպչական մենեջմենթի վերաբերյալ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, թեմայով հետաքրքրված, իրենց համայնքներում ու կազմակերպություններում ակտիվ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են ընդհանուր 200 տեղ , որից 25-ը ամբողջական փոխհատուցմամբ կրթաթոշակ ( փոխհատուցում է ավիատոմսերի վճարը, կեցությունը, հավաստագիրը, միջոցառումներին մասնակցությունը); 50 մասնակի կրթաթոշակ ( չի ներառում ավիատոմսերի վճարը) եւ 125-ը ինքնաֆինանսավորվող տեղեր։

Կրթաթոշակին դիմելու համար առկա է գրանցման վճար, որն հետ չի վերադարձվում անկախ ընտրման արդյունքներից։ 


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post