Թոփ հրապարակումներ

Հայաստանի և 🇬🇪Վրաստանի բուհերի հնագիտություն, պատմություն, մշակութաբանություն մասնագիտություններով սովորող ուսանողների համար երիտասարդ հնագետների ամառային անվճար միջազգային դպրոց Շիրակի մարզում


⏳Վերջնաժամկետը - հուլիսի 6!!! 

📢🇦🇲Հայաստանի և 🇬🇪Վրաստանի բուհերի հնագիտություն, պատմություն, մշակութաբանություն մասնագիտություններով սովորող ուսանողների համար երիտասարդ հնագետների ամառային անվճար միջազգային դպրոց Շիրակի մարզում - հուլիսի 14-20!!! 

📌ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, Շիրակի մարզի Ջրաձորի բրոնզ-երկաթեդարյան հնավայրում, հուլիսի 14-20-ը կազմակերպում է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ»-ը։ 
🔎Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել Հայաստանի և Վրաստանի բուհերի հնագիտություն, պատմություն, մշակութաբանություն մասնագիտություններով սովորող ուսանողները։
  
❗Ջրաձորի հնագիտական ամառային դպրոցը Հայաստանի և Ջավախքի բուհերի ուսանողների համար հնարավորություն է ստեղծում ստանալ գործնական գիտելիքներ հնագիտությունից և հարակից մի շարք այլ գիտաճյուղերից։ 
  
❗Ամառային դպրոցի ընթացքում լինելու են դասախոսություններ և գործնական առաջադրանքներ հետևյալ ուղղություններով👇
• հնագիտական հետախուզության և պեղումների մեթոդներ,
• հնագիտական նյութերի մշակման, վերականգնման, պահպանության հարցեր, 
• քարեդարյան և բրոնզեդարյան տեխնոլոգիաների վերականգնում (օբսիդիանի  
  մշակում, բրոնզի ձուլում և այլն),
• հնագիտական հուշարձանների եռաչափ մոդելավորում, վերակազմություն և 
  քարտեզագրում։
  
❗Հնագիտական ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեն հայագիտական բնույթի զեկուցումներ հնագիտությունից, պատմությունից և/կամ այլ գիտաճյուղերից։ 
💰Հրավիրող կողմն ապահովում է մասնակիցների կեցության, սննդի և տեղափոխության ծախսերը։

  
 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post