⏳Վերջնաժամկետը - հուլիսի 6!!!
📢🇦🇲Հայաստանի և 🇬🇪Վրաստանի բուհերի հնագիտություն, պատմություն, մշակութաբանություն մասնագիտություններով սովորող ուսանողների համար երիտասարդ հնագետների ամառային անվճար միջազգային դպրոց Շիրակի մարզում - հուլիսի 14-20!!!
📌ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, Շիրակի մարզի Ջրաձորի բրոնզ-երկաթեդարյան հնավայրում, հուլիսի 14-20-ը կազմակերպում է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ»-ը։
🔎Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել Հայաստանի և Վրաստանի բուհերի հնագիտություն, պատմություն, մշակութաբանություն մասնագիտություններով սովորող ուսանողները։
❗Ջրաձորի հնագիտական ամառային դպրոցը Հայաստանի և Ջավախքի բուհերի ուսանողների համար հնարավորություն է ստեղծում ստանալ գործնական գիտելիքներ հնագիտությունից և հարակից մի շարք այլ գիտաճյուղերից։
❗Ամառային դպրոցի ընթացքում լինելու են դասախոսություններ և գործնական առաջադրանքներ հետևյալ ուղղություններով👇
• հնագիտական հետախուզության և պեղումների մեթոդներ,
• հնագիտական նյութերի մշակման, վերականգնման, պահպանության հարցեր,
• քարեդարյան և բրոնզեդարյան տեխնոլոգիաների վերականգնում (օբսիդիանի
մշակում, բրոնզի ձուլում և այլն),
• հնագիտական հուշարձանների եռաչափ մոդելավորում, վերակազմություն և
քարտեզագրում։
❗Հնագիտական ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեն հայագիտական բնույթի զեկուցումներ հնագիտությունից, պատմությունից և/կամ այլ գիտաճյուղերից։
💰Հրավիրող կողմն ապահովում է մասնակիցների կեցության, սննդի և տեղափոխության ծախսերը։
Post a Comment
Գրել մեկնաբանություն