⏳Վերջնաժամկետը - հուլիսի 2!!!
📢🇦🇲ՀՀ երիտասարդական կազմակերպությունների ( ՀԿ, հիմնադրամ ) համար անվճար ծրագիր Երեւանում - հուլիս- օգոստոս!!!
📌🇦🇲Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը հրավիրում է ակտիվ երիտասարդական կազմակերպություններին մասնակցելու ս․թ․ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում կազմակերպվող կարողությունների զարգացման ծրագրին։
🎯Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի երիտասարդական ՀԿ-ների կարողությունները՝ մասնավորապես ռազմավարական պլանավորման, ֆինանսական կայունության, կազմակերպչական հմտությունների և արդյունավետ հաղորդակցման ոլորտներում։
📚Ծրագիրը բաղկացած է 5 մեկօրյա հիմնական թեմատիկ բլոկերից, որոնց ընթացքում մասնակիցները կսովորեն փորձի փոխանակման, քննարկումների և գործնական աշխատանքների միջոցով։
🧩 Ծրագրի թեմատիկ ուղղություններն են👇
- Հանրային քաղաքականության վերլուծություն, շահերի պաշտպանություն և ներգրավվածություն,
- Ֆոնդհայթհայթում և ֆինանսական կայունություն,
-ՀԿ-ների ֆինանսական կառավարում,
- Կազմակերպական կառավարում և առաջնորդություն,
- Հաղորդակցություն, տեսանելիություն և միջազգայնացում:
📅Ժամանակահատված՝ 2025 թ․ հուլիս - օգոստոս (5 աշխատանքային օր 2 ամսվա ընթացքում)
📍 Վայրը՝ Երևան
❗ Լեզուն՝ հայերեն
🆓Մասնակցությունն անվճար է։ 💰Կազմակերպիչները հոգում են անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում՝ մարզային կազմակերպությունների ճանապարհածախսը և կացությունը Երևանում։
Post a Comment
Comment