Թոփ հրապարակումներ

Օրրան ՀԿ Վանաձորի կենտրոնը փնտրում է նվիրված և փորձառու սոցիալական աշխատողի՝ թիմին միանալու համար !!!

⏳Վերջնաժամկետը - հունիսի 25!!! 

📢🇦🇲Օրրան ՀԿ Վանաձորի կենտրոնը փնտրում է նվիրված և փորձառու սոցիալական աշխատողի՝  թիմին միանալու համար !!! 
 
Աշխատանքային օրերը 
📆 երկուշաբթի - ուրբաթ 13:00-18:00 

Աշխատանքային հիմնական պարտականությունները. 

🔹 մասնագիտական թիմի հետ միասին, հաստատված չափանիշներին համապատասխան՝ «Օրրան»-ի շահառուների (երեխաներ և տարեցներ) ներգրավում, 
🔹 համագործակցություն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների հետ աշխատող ծառայությունների, ՏԻՄ համապատասխան բաժինների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, 
🔹 «Օրրան» ընդունվող երեխաների և տարեցների սոցիալական քարտերի լրացում, անձնական փաթեթների կազմում, 
🔹 շահառուների տնայց` նրանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանները ստուգելու նպատակով, 
🔹 մանկավարժների հետ միասին այցելություն դպրոցներ, որտեղ սովորում են «Օրրան»-ի սաները, 
🔹 պարբերական և մանրակրկիտ աշխատանք երեխաների ընտանիքների հետ, հնարավոր աջակցություն շահառուներին` նրանց սոցիալական խնդիրների և աշխատանքի ընդունման հարցերում, 
🔹 այլ աշխատանքներ ղեկավարի հանձնարարությամբ 

Աշխատանքային հմտություններ`

🔹 Բարձրագույն կրթություն /բակալավր/ «սոց. մանկավարժություն/սոցիոլոգիա» (մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն)  
🔹 Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացության բազային, հայերեն՝ գերազանց մակարդակ 
🔹 Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում 🔹 Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, PPT, Google Drive, Google Docs, Google Sheets, 
🔹 Միջազգային կամ տեղական հասարակական կազակերպություններում ունեցած կամավորական փորձը կդիտվի որպես առավելություն, 
🔹 Պատրաստակամություն և ճկունություն` աշխատելու երեխաների և տարեցների հետ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը (առավելագույնը 300 բառ) ուղարկել orran@orran.org հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Social Worker for Vanadzor”

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post