Թոփ հրապարակումներ

«Ռեստարտ Իջևան» ՀԿ-ն հրավիրում է համագործակցության ոլորտային փորձագետի՝ռազմավարական ֆոնդահայթայթման և դոնորների դիվերսիֆիկացման ուղղությամբ!!!

⏳ Վերջնաժամկետը - հունիսի 20!!! 

📢🇦🇲 «Ռեստարտ Իջևան» ՀԿ-ն հրավիրում է համագործակցության ոլորտային փորձագետի՝
ռազմավարական ֆոնդահայթայթման և դոնորների դիվերսիֆիկացման ուղղությամբ!!! 

Մենթորական համագործակցությունը նախատեսված է 3 ամիս, առցանց ձևաչափով։

Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել կազմակերպության երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովմանը՝ ռազմավարական ֆոնդահայթայթման և դոնորների դիվերսիֆիկացման գործընթացի կազմակերպման միջոցով։
- Անցկացնել առցանց երկու խորհրդատվական հանդիպում թիմի հետ՝ հիմնվելով կազմակերպության կարիքների վրա։
- Իրականացնել եռամսյա մենթորական աջակցություն՝ պարբերաբար հետևելով կազմակերպության աշխատանքին ֆոնդահայթայթման ուղղությամբ։
- Աջակցել նոր ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերմանը և ներգրավմանը։
- Մշակել դոնորների քարտեզագրման կառուցվածքային մոտեցում, որը կօգնի նպատակային համագործակցություն հաստատել և ուղղորդել առաջարկների ներկայացման գործընթացը։
- Աջակցել ծրագրային հայտերի մշակմանը՝ համապատասխանեցված կազմակերպության և դոնորների առաջնահերթություններին։
- Օգնել ներքին գործընթացների վերանայման և կարողությունների զարգացման հարցում՝ ֆոնդահայթայթման և գործընկերային կապերի կառավարման տեսանկյունից։

Պահանջներ
- Միջազգային և տեղական դոնորների ֆոնդահայթայթման մեխանիզմների և ՔՀԿ ոլորտի ֆինանսավորման հնարավորությունների լավ իմացություն։
- Փորձ ֆոնդահայթայթման ռազմավարությունների մշակման, դոնորների քարտեզագրման և գործընկերային կապերի ձևավորման ոլորտում։
- Հայտերի, առաջարկների և բյուջետային փաստաթղթերի պատրաստման իրական փորձ՝ եվրոպական կամ միջազգային դոնորներին ներկայացնելու համար։
- Հայերեն և անգլերեն լեզուներով բարձր գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
- Կարողություն՝ աշխատելու երիտասարդ թիմի հետ, փոխանցելու գիտելիք և փորձ՝ մենթորության ձևաչափով։
- Տվյալների հավաքագրման, վերլուծության և կարիքների գնահատման հմտություններ։
- Ժամանակի արդյունավետ կառավարում և առցանց ձևաչափով աշխատանքի փորձ։


📌 Հետաքրքրված թեկնածուներին կարող են ուղարկել իրենց թարմացված CV-ն՝ restartijevan@gmail.com էլ․ հասցեին՝ թեմայի տողում նշելով՝ “Fundraising Mentor Application”։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post