⏳Վերջնաժամկետը ` հունիսի 25!!!
📢🇦🇲Գեղարքունիքի մարզի, 16-24 տարեկան երիտասարդների համար, թափոնների կառավարման թեմայով անվճար ծրագիր ( հեքեթոն Սեւան քաղաքում եւ օնլայն)!!!
📌 Պատկերացրու մի հնարավորություն, որտեղ քո գաղափարները կարող են փոխել համայնքդ՝ դարձնելով այն ավելի մաքուր ու զարգացած։
❗Հենց դու կարող ես դառնալ այդ դրական փոփոխության իրական շարժիչ ուժը։
🎉Մասնակցի՛ր «Թափոնաթոն» ծրագրին, որը միավորում է Գեղարքունիքի մարզի 16-24 տարեկան մոտիվացված, ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին թափոնների կառավարման ոլորտում նորարար լուծումներ գտնելու համար։
🚀 Ի՞նչ է քեզ սպասվում 👇
🔹 Գերհագեցած շաբաթ` լի նոր փորձառություններով և գիտելիքներով:
🔹 Մարտահրավերներ, որոնք կարող ենք լուծվել հենց քո գաղափարների շնորհիվ։
🔹Թիմային աշխատանք, ստեղծարար մտածողություն և համագործակցության նոր հնարավորություններ։
🔹Նոր գիտելիքներ, աշխատանք փորձառու մենթորների հետ և ոգեշնչող միջավայր՝ գաղափարներդ կյանքի կոչելու համար։
🔹Ինտերակտիվ դասընթացների թափոնների կառավարման, ֆինանսական գրագիտության, փափուկ հմտությունների և մի շարք այլ ոլորտներում:
📍 Հանդիպումներն անցկացվելու են թե՛ առցանց, թե՛ ֆիզիկապես։ ❗Մասնակցությունը բոլոր դասընթացներին պարտադիր է:
➡️Ֆիզիկական մասնակցություն միայն հուլիսի 13-ին և 20-ին՝ Սևան քաղաքում։
➡️Առցանց դասընթացներ՝ հուլիսի 14-19 ընկած ժամանակահատվածում։
🆓 Մասնակցությունն անվճար է։🏆 Հաղթող թիմերին սպասվում են հետաքրքիր անակընկալներ և դրամային մրցանակներ :
Post a Comment
Գրել մեկնաբանություն