Թոփ հրապարակումներ

Eduhab ՀԿ-ն փնտրում է դասընթացավարի, ով մասնագիտական բավարար կարողություններ ունի Արհեստական Բանականության (ԱԲ , AI) գրագիտություն դասավանդելու համար

📢🇦🇲 Միջազգային, կարճատև կրթական ծրագրի համար, Eduhab ՀԿ-ն փնտրում է դասընթացավարի, ով մասնագիտական բավարար կարողություններ ունի Արհեստական Բանականության (ԱԲ , AI) գրագիտություն դասավանդելու համար!!! 

-Խնդրում են միմիայն տվյալ կետերին համապատասխանելու դեպքում ուղարկել էլ. նամակ eduhub.youth@gmail.com էլեկտրոնային հասցեին - կցելով Ձեր CV-ն և մի էսսե՝ կրթական ծրագրերի կարևորության ու դրանց մասնակցելու Ձեր մոտիվացիայի մասին մաքսիմում 1 էջ) ։

❗Պարտադիր կետեր👇
📌 ԱԲ (AI) դասընթաց վարելու փորձառություն
📌Հստակ պատկերացում ԱԲ-ի էթիկայի և ռիսկերի մասին
📌Անգլերենով ազատորեն դասընթաց վարելու կարողություն (առնվազն C1)
Փափուկ հմտություններ.
📌Հաղորդակցության (ներառյալ Թվային և միջմշակութային)
📌Ակտիվ լսողության
📌 Ադապտատիվություն 
Բնավորություն և խառնվածք.
📌Ինքնակազմակերպվածություն
📌Ճանապարհորդական հմտություններ
📌Թիմային հմտություններ
📌Պատասխանատվություն
📌Խաղաղ հոգեկերտվածք
Ինչ խնդիրներ ենք լուծելու.
📌Օգնել երիտասարդ մասնակիցներին արդյունավետորեն ադապտացնել ԱԲ-ն իրենց կրթության, աշխատանքի և առօրյայի մեջ
📌Փոխանցել գիտելիքներ և հմտություններ ԱԲ-ի մասին
📌Մոտիվացնել մասնակիցներին լինել պրոակտիվ և մոբիլ
📌Սովորել և Վայելել 🙂
ℹ️ Հարցերի համար մի վարանեք ուղարկել էլ. նամակ կամ գրել մեր սոց ցանցերին։
💰Ծրագիրը հոգում է դասընթացավարի բոլոր ծախսերը կապված ճանապարհորդության հետ և նախատեսում սիմվոլիկ պարգևավճար։
✈️ Նախնական փուլում, ծրագիրը տեղի է ունենալու 1 արտասահմանյան երկրում, այնուհետև նախատեսում ենք շարունակություն այլ երկրում ևս։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post