⏳Վերջնաժամկետը ` վաղը - մայիսի 26!!!
📢🇦🇲ՀԱԱՀ -ի ուսանողների եւ դասախոսների համար Էրազմուս+ 💰կրթաթոշակ - Ալմերիայի համալսարանում ամառային դպրոցի մասնակցելու համար!!!
📌Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների եւ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 25»-ին, որը կանցկացվի 2025 թ. հուլիսի 1-31-ը։
❗Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես «փափուկ», այնպես էլ «կոշտ» հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներգրավվելով ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումների մեջ։ Առաջարկվող թեմաներից են՝ ֆինանսական գրագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ հավելվածների մշակում, հումանիտար գիտություններ, հաղորդակցություն եւ այլ ոլորտներ։
💰Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը եւ կեցության ծախսերը։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն