Թոփ հրապարակումներ

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 30!!! 📢🇦🇲ԲՊՀ -ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար Էրազմուս+ կրեդիտային շարժունակության 💰կրթաթոշակ Լոձի համալսարանում ( Լեհաստան)!!!

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 30!!! 

📢🇦🇲ԲՊՀ -ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար Էրազմուս+ կրեդիտային շարժունակության 💰կրթաթոշակ Լոձի համալսարանում ( Լեհաստան)!!! 


 
🇦🇲🇵🇱 Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լեհաստանի Լոձի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2025-2026 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
 
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
 
🔶 Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին (վերնագրում նշելով ICM LODZ, Poland) (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Միայն թղթային կամ միայն էլեկտրոնային տարբերակը չի ընդունվում:
 
📃 Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար:
 
· Անձնագրի պատճեն,
· Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (անգլերեն),
· Ուղեկցող/մոտիվացիոն նամակ (անգլերեն)
· Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից (անգլերեն),
· Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից (անգլերեն),
· Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն),
· Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):
 
‼️ Համալսարանի ֆակուլտետները և կրթական ծրագրերը ներկայացված են այստեղ՝ :
 
⏰ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՅԻՍԻ 30, 2025 թ.:
 
⁉️ Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522 020 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com:c

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post