Թոփ հրապարակումներ

«Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի 3-րդ հոսք ( անվճար ծրագիր)

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 31!!! 

📢🇦🇲«Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի 3-րդ հոսք ( անվճար ծրագիր) 

📌🇦🇲«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է «Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի 3-րդ հոսքի ընդունելությունը։

🎉 Եթե պատրաստ եք դառնալ փոփոխության կրող ձեր համայնքում, բնակավայրում, ներդրում ունենալ ձեր և հարևան համայնքների սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության հաստատման և կայուն զարգացման գործում, սպասում ենք ձեզ մեր Ակադեմիայում:

✅ Ակադեմիայի Նպատակները👇
- Միավորել նպատակասլաց քաղաքացիներին, ովքեր ձգտում են իրենց ձայնը լսելի դարձնել սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման որոշումների կայացման գործընթացներում։ - Զարգացնել մասնակիցների հմտությունները՝ համայնքային սոցիալ-բնապահպանական մարտահրավերները վերհանելու, վերլուծելու և դրանց լուծման համար համայնքի ուժերը համախմբելու ուղղությամբ: - Սովորեցնել և աջակցել ակտիվիստներին կազմակերպելու արդյունավետ հանրային արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և համայնքների առողջ զարգացմանը: - Ձևավորել համախոհների ակտիվ ցանց՝ հիմնված համընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ գործելու պատրաստակամության վրա։

🔎 Ո՞վ կարող է մասնակցել․ Ակադեմիայում կարող են ներգրավվել👇
-18 տարեկանից բարձր անձինք ՀՀ բոլոր համայնքներից (առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին) - Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն ունեցող անձինք - Նախաձեռնող քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են սոցիալ-բնապահպանական և համայնքային զարգացման հարցերով - Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, տեղական բիզնեսի ներկայացուցիչներ, սոցիալական ձեռներեցներ, ֆերմերներ, երիտասարդներ, լրագրողներ

✅ Ակադեմիայի կառուցվածքը👇
Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 4 ամիս տևողությամբ կրթական և պրակտիկ մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին👇
- Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
- Կանաչ/կայուն տնտեսություն
- Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
- Տեղական ժողովրդավարություն  
- Բնապահպանական շարժումները Հայաստանում
- Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում 
- Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ

🗣️ Ակադեմիայի դասընթացավարներն ու մենթորներն են լինելու քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտի փորձառու մասնագետներ ու ակտիվիստներ։

👀 Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։

❗Էկո-ակտիվիզմի ակադեմիայի 3-րդ հոսքի 1-ին շրջափուլը տեղի կունենա 2025 թ-ի հունիսի 25-29 ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական կենտրոն ՍՁ-ում (ժամանումը 2025 թ-ի հունիսի 24-ին):

💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։




❗ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ՝ ccms.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:

❗«Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի շրջանավարտները հետագայում հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ համայնքներում «Կանաչ խորհուրդ»-ների հիմնադրման աշխատանքներին։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post