Թոփ հրապարակումներ

ՀՀ ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 30!!!

📢🇦🇲ՀՀ ՔՀԿ-ների համար 💰 դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Civil Society in Action/Counterpart International-ը Urban Foundation for Sustainable Development-ի հետ համագործակցությամբ եւ USAID-ի ֆինանսավորմամբ հրավիրում է ՀՀ-ում իրավաբանորեն գրանցված բոլոր ՔՀԿ-ներին` դիմելու ծրագրերի ընդունման բաց կանչին։ 
🟢Ծրագիրն ընդունում է նախագծեր սեռային հավասարության եւ սոցիալական ներառականության, երիտասարդների զարգացման, շրջակա միջավայրի պահպանման, մարդու իրավունքների, ընտրությունների մոնիթորինգի եւ մշտադիտարկման, դատական բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարին , բնական աղետներից, ռիսկերի կառավարման , հետհամավարակային եւ հետկոնֆլիկտային իրավիճակների եւ այլ հրատապ իրավիճակների բնագավառներում։ 

⏰Նախագծերի տևողությունը պետք է լինի 3-6 ամիս (բացառությամբ «հրատապ կարիքների» կամ «արտակարգ իրավիճակներից բխող կարիքների» համար դրամաշնորհների, որոնք կարող են լինել 3 ամսից ավելի կարճ տևողությամբ)։

💰Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն ֆինանսավորման չափը 2,000,000 ՀՀԴ է (բացառությամբ արտակարգ իրավիճակներից բխող կարիքների համար դրամաշնորհների, որոնց առավելագույն չափը 3,000,000 ՀՀԴ է)։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post