Կրթաթոշակ Հորդանանի ԲՈՒՀ-երում ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը մայիսի 6!!! 

📢💰Կրթաթոշակ 🇯🇴Հորդանանի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!! 


📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` 🇯🇴Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:

🎉Նախատեսված է մինչև 30 կրթաթոշակային տեղ հետևյալ մասնագիտություններով👇
👉տեղեկատվական տեխնոլոգիաներ,
👉ճարտարապետություն և շինարարություն,
👉հնագիտություն,
👉լեզվաբանություն,
👉բժշկություն,
👉արաբերեն,
👉իսլամագիտություն:

🔎Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող 🇦🇲ՀՀ քաղաքացիները:❗ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն