ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ՝ մարզերում մեդիագրագիտության ծրագրերի իրականացման համար

⏳Վերջնաժամկետը` ապրիլի 29!!!

📢🇦🇲ՔՀԿ-ների համար 💰դրամաշնորհային մրցույթ՝ մարզերում մեդիագրագիտության ծրագրերի իրականացման համար!!! 

📌🇦🇲Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպությունը հրավիրում է տեղական հասարակական կազմակերպություններին՝ ներկայացնելու մեդիագրագիտության թեմաներով նախաձեռնությունների հայտեր։

🟢Նախատեսվող ծրագրերը պետք է իրագործվեն Հայաստանի մարզերում և ուղղված լինեն հանրության շրջանում մեդիագրագիտության հտմությունների, քննադատական մտածողության մակարդակի բարձրացմանը, օգնեն տարբերել փաստահեն տեղեկատվությունը մոլորեցնող բովանդակությունից։ ։
❗Ծրագրերը կարող են թիրախավորել հանրության տարբեր խմբերի, սակայն առաջնահերթություն կտրվի մեծահասակների, մասնավորապես՝ ծնողների համար նախատեսված նախաձեռնություններին։

💰Մրցույթի արդյունքում ընտրվելու են երկու նախաձեռնություններ, որոնք «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպության կողմից կստանան մինչև 3,700,000 AMD դրամի ֆինանսավորում։

🎉Ֆինանսական աջակցությունից զատ ընտրված կազմակերպությունները կստանան նաև մենթորական աջակցություն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ՝ իրենց ծրագրերի իրականացման ընթացքում:

ℹ️Դրամաշնորհային մրցույթի մանրամասները և դիմելու կարգը՝ կից պանակում, որը պարունակում է👇
👉Դրամաշնորհի հայտարարություն
👉Հավելված 1․ Հայտադիմումի ձև
👉Հավելված 2․ Բյուջեի հավելված
👉Հավելված 3․ Դրամաշնորհի հայտարարության տեխնիկական մանրամասների հավելված

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն