🎉 Շնորհակալություն հայտն լրացրած վեցերորդ կազմակերպությանը , այն ես ինքս որոշակի ճանաչում եմ, ավելի նորաստեղծ է ( վերջին մեկուկես տարում է գրանցված ), հիմնականում դեռեւս գործունեություն իրականացնում է Երեւան քաղաքում; բայց արդեն իսկ որոշակի ծրագրեր են իրականացրել - ինքս որ նկատել եմ լեզվական անվճար ակումբներ ու համերգների անվճար տոմսերի տրամադրում։
📢« Երիտասարդական առաջադեմ միտք» ՀԿ !!!
👉Կազմակերպության կարգավիճակը - հասարակական կազմակերպություն։
👉Կազմակերպության ՀՎՀՀ- ն - 04452399 ։
👉Կազմակերպության գործունեության հիմնական վայրը - Վաղարշապատ ( Արմավիրի մարզ); բայց նաեւ ամբողջ Հայաստան։
👉Կազմակերպության գործունեության հիմնական թիրախային խումբ(եր)ը- Երիտասարդներ։
👉Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություն(ներ)ը - volunteering, education, exchange, local projects։
👉Կազմակերպության գրանցման տարեթիվը - 2024թ.-ի , հունվարի 25.
👉Կազմակերպության էլեկտրոնային հասցեն - ypm.ngo@gmail.com.
👉Կազմակերպության վեբ կայքը- չկա։
👉Կազմակերպության սոցիալական ցանցերում էջեր 👇
👉👉 Ինստագրամ
👉Կազմակերպության գործունեության նկարագիր - YPM (Youth Progressive Mind) — սա Հայաստանի ամենաարագ զարգացող երիտասարդական կազմակերպություններից մեկն է, որը պաշտոնապես գրանցվել է 2024 թ. հունվարին։ Չնայած իր կարճ պատմությանը՝ YPM-ն արդեն հասցրել է մեծ ազդեցություն ունենալ երիտասարդության զարգացման վրա։
❗Ինչով ենք զբաղվում․👇
👉Անվճար կազմակերպում ենք օտար լեզուների դասընթացներ, այդ թվում՝ անգլերեն, գերմաներեն, չինարեն և այլ լեզուներ
👉Օգնում ենք երիտասարդներին բացահայտել իրենց կարողություններն ու գտնել նոր հնարավորություններ կրթության, մշակույթի, էկոլոգիայի և անձնական զարգացման ոլորտներում
👉Սովորեցնում ենք, թե ինչպես ինքնուրույն կազմակերպել նախագծեր, զարգացնել առաջնորդության, թիմային աշխատանքի և ստեղծագործ մտածողության հմտություններ
👉Իրականացնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են հոգեբանական առողջությանն ու ինքնաբացահայտմանը
👉Ներկայացնում ենք հայկական մշակույթը օտարերկրյա երիտասարդներին, կազմակերպում ենք մշակութային փոխանակումներ
❗Մեր ձեռքբերումները․👇
👉Ավելի քան 40+ հաջողությամբ իրականացված նախագիծ
👉Ավելի քան 10,000 անվճար տոմս երիտասարդների համար՝ մշակութային միջոցառումների մասնակցության հնարավորություն ապահովելու նպատակով
👉7,000-ից ավելի մասնակցություն մեր ծրագրերում
👉100+ ակտիվ կամավոր՝ ամբողջ ժամանակահատվածում
👉30-ից ավելի տեղական և միջազգային գործընկերներ
❗Մենք հավատում ենք երիտասարդների ուժին և ամեն օր աշխատում ենք, որպեսզի նրանց գաղափարներն ու ձայները լսելի դառնան ու փոխեն մեր իրականությունը դեպի լավը։
Post a Comment
Comment