⏳Վերջնաժամկետը ` մարտի 19!!!
📢🇦🇲Շիրակի եւ Տավուշի մարզերի երիտասարդական ՀԿ-ների համար կարողությունների հզորացման ծրագիր!!!
📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է Շիրակի և Տավուշի մարզերի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման հնգափուլ դասընթացի մեկնարկը։
🟢Դասընթացները կնպաստեն մասնակից կազմակերպությունների ոլորտային ներուժի զարգացմանը, այդ թվում` երիտասարդների սոցիալ-տնտեսական հզորացման, երիտասարդական աշխատանքի, ծրագրերի նախագծման և կառավարման, ֆոնդհայթհայթման, հաղորդակցության և հանրային կապերի ուղղություններով:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն