⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 16!!!
📢🇦🇲14-17 տարեկան ավագ դպրոցականների համար, ծրագրավորման 🆓անվճար դպրոց Գյումրիում եւ Վանաձորում!!!
📌«Yandex» միջազգային ծրագրավորման դպրոցը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) հայտարարում են ծրագրավորման ԱՆՎՃԱՐ դասընթաց՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար։
🎉Եթե դու 14-17 տարեկան ես, ցանկանում ես սովորել Python ծրագրավորման լեզուն, ստեղծել քո սեփական նախագիծը և մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաշերտ աշխարհ, ապա այս հնարավորությունը քեզ համար է։
⏰Դասընթացի տևողությունը՝ 7 ամիս
⏰Անցկացվելու է շաբաթական 2 օր
⏰Դասաժամի տևողությունը՝ 1․5 ժամ
🏢Անցկացման վայրը՝ Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններ։
❗Մասնակիցների ընտրությունն անցկացվելու է թեստավորման և հարցազրույցի փուլերի միջոցով։
📝Մասնակցելու համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 16-ը գրանցվել՝ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը , որին ի պատասխան կստանաք նամակ՝ թեստավորման փուլի վերաբերյալ:
❗Գրանցման համար պետք է պարտադիր ունենալ էլեկտրոնային հասցե (նախընտրելի է գրանցվել Yandex օգտահաշվով):
❗Թեստավորման փուլը լավագույնս հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
——
📌Նախագիծն իրականացվում է 2017 թ.-ից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ Վանաձորի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոններում:
Դպրոցը 7 տարում 414 շրջանավարտ է տվել, որոնցից շատերն իրենց կյանքը կապել են ՏՏ ոլորտի հետ։
🎉Հաջորդը կարող ես լինել դու․․․