Խաղաղության թեմայով երիտասարդական ֆորում Նյու Յորքում

⏳Վերջնաժամկետը` հուլիսի 30!!!

🔊Խաղաղության միջազգային համաժողով -2024 Նյու Յորքում ( ԱՄՆ)` 🗓️ դեկտեմբերի 9-12!!! 

📌Global Peace Summit ամենամյա համաժողովը ուղղված է խաղաղությամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդներին տրամադրել հարթակ ներկայացնելու գաղափարներ նվիրված խաղաղությանն ու կայուն զարգացմանը, գտնել նոր գաղափարակիցներ, ձեռք բերել նոր հմտություններ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, 🇬🇧 իմացությամբ, 18-40 տարեկան, կայուն զարգացմամբ եւ խաղաղարարությամբ հետաքրքրված, սոցիալական-կրթական գործունեության որոշակի փորձառությամբ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են 20 ամբողջական (փոխհատուցում է ավիատոմսերի, կեցության, վիզայի, հավաստագրի, միջոցառումների ծախսերը), 35 մասնակի (ճանապարհածախսը չի փոխհատուցում) կրթաթոշակներ եւ 140 Ինքնաֆինանսավորմամբ տեղ։
❗Առկա է գրանցման վճար ( որն չի վերադարձվում անկախ ընտրման արդյունքներից):

Post a Comment

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post