Կանաչ հյուրատուն մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢🇦🇲Գյուղական վայրերում գտնվող կայուն հյուրատների համար գումարային մրցանակ!!! 

📌🇩🇪🇦🇲Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և ACBA ֆեդերացիան շարունակում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:

🙌Հայաստանը մեծ պոտենցիալ ունի գյուղական զբոսաշրջության ոլորտում՝ իր եզակի բնական և մշակութային ժառանգությամբ գրավելով զբոսաշրջիկներին: 📌Այս ոլորտի կայուն զարգացմանն աջակցելու համար NABU հայաստանյան մասնաճյուղը ACBA ֆեդերացիայի հետ համատեղ ցանկանում է խթանել և խրախուսել կայուն բնօգտագործման պրակտիկան գյուղական հյուրանոցներում ու հյուրատներում և հայտարարում են առաջին մրցույթը՝ «Կանաչ հյուրատուն»։

🔎Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք👇
👉գտնվում են գյուղական վայրերում,
պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
👉ունեն առնվազն 5 սենյակ,
👉և ներդրել են կայուն բնօգտագործման պրակտիկա:

💰Դրամական մրցանակի չափը կազմում է👇
👉3 000 000 ՀՀ դրամ (1-ին տեղ),
👉2 000 000 ՀՀ դրամ (2-րդ տեղ),
👉1 000 000 ՀՀ դրամ (3-րդ տեղ):
❗Մրցանակը կարող է օգտագործվել հաղթողների հայեցողությամբ:

Previous Post Next Post