Էկո ակտիվիզմի ակադեմիա


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 12!!!

📢 Չորսամսյա էկոակադեմիա , որն մեկնարկելու է Ալավերդի համայնքում եռօրյա էկոճամբարով!!! 

📌🇦🇲Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է «Էկո-Ակտիվիզմի Ակադեմիա»-ի հիմնադրման և մեկնարկի մասին: 

🎉 Եթե դուք ձգտում եք ունենալ մեծ ազդեցություն ձեր համայնքի սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության ապահովման և համայնքների կայուն զարգացման գործընթացների և որոշումների վրա, ապա այս Ակադեմիան ձեզ համար է:

❗Էկո-ակտիվիզմի Ակադեմիան նպատակ ունի👇
👉Ներգրավել քաղաքացիներին, ովքեր ձգտում են ավելի մեծ ազդեցություն ունենալ սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքների զարգացմանը վերաբերող գործընթացների և որոշումների վրա:
👉 Զարգացնել համայնքներում սոցիալ-բնապահպանական խնդիրների փորձառությունը վերլուծելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի ներուժը համախմբելու քաղաքացիների կարողությունները:
👉 Աջակցել ակտիվիստներին իրականացնել մասնակցային ջատագովության արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծմանը, համայնքների կայուն զարգացմանը և սոցիալական արդարության ապահովմանը:
👉Ձևավորել ամուր հորիզոնական ցանց՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետևողական կոլեկտիվ գործունեության հանձնառության վրա:

🔎Ակադեմիայի մասնակից կարող են լինել👇
👉16 տարեկանից բարձր քաղաքացիները ՀՀ բոլոր համայնքներից, առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին
👉 Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն/փորձառություն ունեցող անձինք (ազդակիրներ)
👉Նախաձեռնողականություն դրսևորած անձինք, ովքեր ունեն հետաքրքրություն սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման հարցերում
👉 Տարբեր ոլորտներից՝ քաղաքացիական նախաձեռնություններ, տեղական բիզնես (գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն), սոցիալական ձեռնարկատիրություն, ֆերմերներ, երիտասարդներ, տեղական մեդիաներ և քաղացիական լրագրողներ, համայնքային ակտիվիստներ

📌Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 4 ամիս տևողությամբ կրթական մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին👇
👉Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
👉Կանաչ/կայուն տնտեսություն
👉 Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
👉Տեղական ժողովրդավարություն  
👉Բնապահպանական շարժումները Հայաստանում
👉Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում 
👉 Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ

🗣️ Ակադեմիայի ընթացքում բանախոսելու են քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտներում հետազոտական և գործնական փորձառություն ունեցող մասնագետներ և ակտիվիստներ։ 
❗ Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։ 

🏢Ակադեմիայի մեկնարկը նախատեսված է հուլիսի 19-21-ին՝ եռօրյա ճամբարով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության զբոսաշրջության կենտրոնում 

💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։  

❓ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ ccms.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:




Post a Comment

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post