ՀՀ երիտասարդական մայրաքաղաք 2025 մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 2!!! 

📢🇦🇲ՀՀ քաղաքների համար մրցույթ ` դառնալու 2025 թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ: 
 
🔎Մրցույթին կարող են դիմել քաղաքային բնակավայր ունեցող համայնքը կամ նրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։ 
 
❗️Մրցույթի արդյունքներով երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը դիտարկվում է որպես երիտասարդական, մշակութային, սպորտային միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման առաջնահերթ վայր: 


ℹ️🙌Հայտերի՝ մրցույթի իրականացման կանոնակարգի պահանջներին համապատասխան ներկայացման և պատշաճ լրացմանն աջակցության նպատակով հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի կունենա խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված այն քաղաքների/համայնքների ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել:
 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post