Կոնֆլիկտների հաղթահարման եւ առաջնորդության կառավարման հավաստագրման երիտասարդական ծրագիր Քեմբրիջի համալսարանում

⏳Վերջնաժամկետը մայիսի 15!!!

📢Կոնֆլիկտների հաղթահարման եւ առաջնորդության կառավարման հավաստագրման երիտասարդական ծրագիր Քեմբրիջի համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա)🗓️ սեպտեմբերի 8-12!!

📌Global Peace Chain ոչ կոմերցիոն կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու Leadership Management & Conflict Resolution Certification ծրագրին ։
🟢Այն մեկշաբաթյա ծրագիր է, որն նպատակաուղղված է երիտասարդ առաջնորդներին ավելի խորը պատկերացում տրամադրել առաջնորդության եւ կազմակերպչական մենեջմենթի վերաբերյալ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, թեմայով հետաքրքրված, իրենց համայնքներում ու կազմակերպություններում ակտիվ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են ընդհանուր 134 տեղ , որից 15-ը ամբողջական փոխհատուցմամբ կրթաթոշակ ( փոխհատուցում է ավիատոմսերի վճարը, կեցությունը, հավաստագիրը, միջոցառումներին մասնակցությունը); 25 մասնակի կրթաթոշակ ( չի ներառում ավիատոմսերի վճարը) եւ 94 ինքնաֆինանսավորվող տեղեր։

Previous Post Next Post