Ժողովրդավարությանն եւ սոցիալական արդարությանն նվիրված գաղափարների համար լաբարատորիա

⏳Վերջնաժամկետը ապրիլի 21!!!

📢Ժողովրդավարությանն եւ սոցիալական արդարությանն նվիրված գաղափարների համար լաբարատորիա ( 🖥️օնլայն եւ Գերմանիայում)!!! 

🎉Եթե ունեք ժողովրդավարության ամրապնդմանն եւ սոցիալական արդարության բարելավմանն ուղղված գաղափարներ, ապա կարող եք դիմել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կողմից կազմակերպվող այս ծրագրին։ 

🎉 Գաղափարը կարող է լինել ստեղծել ոչ կոմերցիոն կազմակերպություն, մշակել հավելված, ստեղծել լրագրողական նախագիծ եւ այլն։ 

📌Առաջադեմ ժողովրդավարության լաբորատորիա ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում, առաջխաղացնել սոցիալական հիմնախնդիրների շուրջ նորարարական գաղափարներն ու լուծումները, որոնք կարող են լինել տեղական նախագիծ, գլոբալ թվային գաղափար , կամ միջանկյալ ինչ որ բան։ 

❗Ծրագիրն բաղկացած է լինելու Բեռլինում միջոցառումից, վիրտուալ ինկուբատորից եւ Գերմանիայում ավարտական արարողությունից։ 
 
🔎Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան, ծրագրի թեմաներով հետաքրքրված երիտասարդներ անհատական, կամ թիմային տարբերակով։ 

💰Առկա միջոցառումների կեցության եւ ճանապարհի ծախսերը փոխհատուցվում են։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post